Արագ ախտորոշում և ժամանակակից սարքավորումներով ակնաբուժություն՝ «Վիժնմեդում»
«Վիժնմեդ» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին և մինչև ակնաբուժական ծառայությունների մատուցումը՝ զբաղվել բժշկական սարքավորումների ներմուծմամբ։
2023 թվականին «Վիժնմեդն» ընդլայնվեց և մեկնարկեց նաև ակնաբուժական ծառայությունների տրամադրումը։
Ակնաբուժական ծառայությունների տրամադրման կարճ ժամանակահատվածում «Վիժնմեդն» արդեն իսկ հասցրել է սպասարկել ավելի քան 10.000 բուժառուի։
Ակնաբուժական կլինիկայում աշխատում են բժշկական նորագույն ախտորոշիչ և բուժական սարքավորումներով, բարձրակարգ նյութերով, որոնցից շատերի ներկայացուցիչը Հայաստանում հենց «Վիժնմեդն» է։
Ակնաբուժական կլինիկայի գործընկերը լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ կլինիկան համալրվեց ճշգրիտ ախտորոշում ապահովող առաջադեմ սարքավորումներով:
«Մեր կլինիկայում իրականացվում են ակնաբուժության ոլորտում կատարվող գրեթե բոլոր տեսակի միջամտություններն ու վիրահատությունները՝ տեսողության լազերային շտկում, կատարախտի, գլաուկոմայի լազերային բուժում, ցանցաթաղանթի վիրահատություններ և այլն: 2023-ին հիմնադրեցինք մեր սեփական ակնաբուժական կլինիկան։ Այս գործընթացում մեզ աջակցեց Ակբա Լիզինգը, որի աջակցությամբ ձեռք բերեցինք ժամանակակից ու գերհզոր սարքավորումներ։ Այս սարքերը բուժանձնակազմին հնարավորություն են ընձեռում ապահովել ճշգրիտ ախտորոշում, ինչը պրոֆեսիոնալ, լիարժեք ու գրագետ բուժման գրավականն է»,- նշում է «Վիժնմեդ» ընկերության տնօրեն, համահիմնադիր Անուշավան Կարապետյանը։
Առաջիկայում ակնաբուժարանն ավելի կընդլայնվի՝ հնարավորություն ստանալով ընդունել ավելի մեծ թվով բուժառուների։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին