Դեմ Առ Դեմ՝ Մի դրամի ուժի հետ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորումին մնացել են հաշված օրեր
Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում սույն թվականի մարտի 29-ին կայանալու է թվով երկրորդ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որի գլխավոր հովանավորներն այս տարի Idram և IDBank ընկերություններն են՝ «Մի դրամի ուժ»-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրով։
Նախաձեռնության հեղինակը «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «ԴեմԱռԴեմ» ֆորումին միանալու առաջարկին Idram և IDBank ընկերությունները միացել են առանց երկմտելու, քանի որ լիովին կիսում ենք ֆորումի օրակարգը: Շատ ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մարզերի երիտասարդությանը մոտիվացնող և ուժեղացնող այս նախագծում, ու պետք է նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից, ֆորումին միացել ենք նաև կրթական նախագծով, որն իրենից վեբինարների շարք է ներկայացնում և կոչված է պատանիների շրջանում ֆինանսական գրագիտության հանրահռչակմանը»։
Ֆորումի մասնակցությունն այս տարի բացառապես տոմսերով է, որոնք ունեն խորհրդանշական գին՝ ընդամենը 1 դրամ։ Կազմակերպիչներն այսկերպ նպատակ ունեն ցույց տալու, թե որքան կարևոր ու մեծ ուժ կարող են դառնալ մեկ դրամները, երբ համատեղվում են․ չէ՞ որ IDBank-ն ու Idram Payment System-ը յուրաքանչյուր վճարումից իրենց սեփական միջոցներից մեկ դրամ են հատկացնում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։
Ի դեպ, Ֆորումի մասնակցության տոմսը կարող եք ձեռք բերել Idram և Idram Junior հավելվածներով։ Գրանցվելուց ու տոմս գնելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք QR կոդ, որի շնորհիվ կկարողանաք մասնակցել ֆորումին։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին