Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող 10-ից ավելի ընկերություններ այս տարի ևս մասնակցել են ՏՏ ոլորտի հեղինակավոր միջոցառումներից մեկին՝ ICE Barcelona 2025-ին։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 80 հազար հյուր աշխարհի 160 երկրից։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներկայացուցիչները կիսվել են նախորդ տարվա ձեռքբերումներով, ներկայացրել 50-ից ավելի բացառիկ պրոդուկտներ՝ ստեղծված web3 հայեցակարգի հիմքով։ 

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանն ասել է․ «Տեխնոլոգիական ոլորտը շատ արագ է զարգանում, և մենք, լինելով այս ոլորտի առաջատար և խոշոր ընկերություններից մեկը, մշտապես հանդես ենք գալիս նորարարական լուծումներով։ ICE Barcelona-ն տվյալ ոլորտի ամենամեծ  ցուցահանդեսն է և այլ երկրների գործընկերների հետ աշխատելու նոր հնարավորություններ է բացում։ Մենք այստեղ եզակի ընկերություններից ենք, որ հանդես ենք գալիս 6 տաղավարով և շուրջ 2200 քմ տարածքով։ Մեր ընկերությունից մասնակցում են 300-ից ավելի աշխատակից»։ 

Միջոցառմանը ներկայացվել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող BetConstuct, Fastex,  CreedRoomz, SosHuB, Pascal Gaming, FeedConstruct, Popok Gaming, Stretch Network հարթակները, Fast Shift  հավելվածը։ Միջոցառման հազարավոր հյուրերին ներկայացվել են նաև Yօ պրոդուկտների խումբը՝ YoPhone հաղորդակցման հավելվածը, YoHealth բջջային հավելվածը, որը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում, YoCerebrum մետավերսը՝ վիրտուալ տիրույթում տարբեր ոլորտների զարգացման նորարար հարթակը: Ներկաները ծանոթացել են նաև Բահամուտ բլոկչեյնի վրա ստեղծված բացառիկ Ortak մարքեթփլեյսին՝ նոր Snowball NFT-ով:  

Հավելենք, որ ընկերության հրավերով Բարսելոնա էր ժամանել նաև աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլին, որը միջոցառման ընթացքում ստեղծած աշխատանքը նվիրել է ընկերությանը: