Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե ԱՄՆ-ն ու իր գործակալները սխալ քայլեր ձեռնարկեն, Իրանի պատասխանը կլինի անխուսափելի. Խամենեի

Իրանը, իսկապես ցանկություն ունենալու դեպքում, կարող է միջուկային զենք ստեղծել առանց ԱՄՆ-ի համաձայնության, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն առ այն, որ իրենք Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ձեռք բերել։ Խամենեիի խոսքերը հայտնում է Tasnim-ը։

«Եթե մենք ցանկանայինք միջուկային զենք արտադրել, Ամերիկան ​​չէր կարող մեզ կանգնեցնել: Պատճառը, որ մենք չունենք միջուկային զենք, այն է, որ մենք ինքներս չենք ցանկանում այդ տեսակի զենք՝ նախկինում նշված պատճառներով», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը:

Խոսելով ԱՄՆ-ի ռազմական սպառնալիքների մասին՝ նա նշել է, որ հարվածելու և պատերազմ սկսելու սպառնալիքը միակողմանի խնդիր չէ, և Իրանը ունակ է պատասխան հարված հասցնել և անպայման կանի։

«Եթե Ամերիկան ​​և նրա գործակալները սխալ քայլ կատարեն, ավելի ուժեղ հարված կստանան: Իհարկե, մենք պատերազմ չենք ցանկանում, քանի որ պատերազմը լավ բան չէ, բայց եթե ինչ-որ մեկը քայլեր ձեռնարկի, մենք վճռականորեն կպատասխանենք», - ասել է Խամենեին:

Հեղափոխության առաջնորդի խոսքով՝  ԱՄՆ-ն տնտեսության, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, սոցիալական հարցերի և այլ ոլորտներում ​​թուլանում է և չի կարող ունենալ այն հզորությունը, որն ուներ 20-30 տարի առաջ։

Անդրադառնալով Իրանի ներսում հնչող բողոքներին այն մասին, թե ինչու Թեհրանը չի նստում բանակցությունների սեղանի շուրջ, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Ամերիկյան կառավարության հետ բանակցությունները ոչ միայն չեն վերացնի պատժամիջոցները, այլև կհանգեցնեն պատժամիջոցների խստացման, ճնշումների ավելացման և թույլ կտա բարձրացնել նոր պահանջներ ու ավելորդություններ»։