Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Իջևանի մասնաճյուղը
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տավուշի մարզկենտրոն Իջևանում գտնվող մասնաճյուղը։ Երկհարկանի մասնաճյուղը տեղակայված է Իջևանի կենտրոնում՝ Երևանյան 124 հասցեում, այն վերազինվել է նորագույն տեխնոլոգիաներով։ Բանկի վերաբացման արարողությանը ներկա էին Բանկի գործընկերները, աշխատակիցները, հաճախորդները և այլ հյուրեր։
Ֆասթ Բանկի «Իջևան» մասնաճյուղի կառավարարիչ Կարեն Բադալյանն ասել է․ «Վերաբացել ենք Ֆասթ Բանկի ևս մեկ հասցե, որտեղ բոլոր հաճախորդներն արդեն ավելի հարմարավետ կկատարեն բանկային գործարքները։ Սրահը համալրել ենք ժամանակակից բանկային ստանդարտներին համապատասխանող անհրաժեշտ ամեն ինչով՝ ավելի արագ ու ճկուն ֆինանսական լուծումներ տրամադրելու համար։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Իջևանի մասնաճյուղը կգործի 24/7 գրաֆիկով»։
Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում գործում է հերթերի կանոնակարգման համակարգ, որը հաճախորդների փորձառությունը դարձնում է արագ և հարմարավետ։ Ֆասթ Բանկի աշխատակիցներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի և տրամադրում բարձրակարգ սպասարկում։
Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին