Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Ես պետք է դուրս գամ փողոց, այդ կոչումն ունեմ, որ փոխեմ այս իրավիճակը, պայքարել է պետք․ Բագրատ Սրբազան

Մեզ համար անհրաժեշտություն է այս չարիքի իշխանությանը հեռացնելը, ուրեմն նաև կդարձնենք հնարավոր, բոլոր հնարավոր տարբերակներով։ Իր ուղերձում այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Ես ուզում եմ հիշեցնել անցյալ տարի այս օրը.  ես անձնապես այդ իրավիճակի մեջ  որոշում կայացրեցի ինձ համար, որ ես պետք է դուրս գամ փողոց, հրապարակ, չեմ կարող հանդուրժել սա, այս իրականությունը, և կոչումն ունեմ Աստծուց ինձ տրված, իմ ժողովրդից տրված, այս ծառայությամբ տրված, պատվով տրված, իմ ընկերների, եղբայրների, մեր բազում նահատակների հրավերով տրված, որ պետք է դուրս գամ փողոց՝ ներդնելու ամբողջ իմ ունեցածը, ջանքերը, կյանքը, ամեն ինչ այս իրավիճակը փոխելու համար» ,- հիշեցրեց Գալստանյանը:

Նրա խոսքով՝ իրենց հաջողվեց փողոցային պայքարը. «Եվ այո, հաջողվեց մեզ, հաջողվել է և շարունակելու է հաջողվել։ Եվ ես ուզում եմ դիմել՝ ասելով, որ  ոչ մեկ չի թելադրել, ոչ մեկ չի ստիպել, ոչ մեկ չի համոզել, և ես էլ ոչ մեկին ոչ թելադրել, ոչ ստիպել, ոչ համոզել եմ որևէ կերպով, այլ դուրս եմ եկել և մինչև այսօր այդ պայքարի ճանապարհով շարունակում եմ՝  մի տեղ ուժեղ, մի տեղ տկար, մի տեղ բարակ, մի տեղ հաստ, մի տեղ կարճ, մի տեղ երկար, բայց այդ պայքարը եղել է, առանց որևէ մեկին ոչ պախարակելու, ոչ քննադատելու, ոչ ետ նայելու, ոչ առաջ նայելու, ոչ կողք, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ կալանք, ոչ մահ, ոչ մի բան, այլ մենակ մեկ գաղափար ու նպատակ: Մեզ տրված կոչումով, ինձ տրված կոչումով, ես կոչված եմ այս ազատագրության ճանապարհի մեջ մտնել, ի՞նչ կարգավիճակով, դա էլ նշանակություն չունի»-ասաց Գալստանյանը:

Նրա խոսքով՝ այս օրերին բազմաթիվ մարդիկ իրենց պատրաստակամությունն են  հայտնել այս իրավիճակը փոխելու համար. «Կան այդ մարդիկ, և ես ուրախ եմ, որ կան։ Եվ մենք այո՛, առողջ վարդապետության  մեր բարի պատերազմը պիտի պատերազմենք, այո՛,  ստանալու համար փառքի պսակը, որովհետև ինչպես միշտ ասել եմ, դուք էլ շատ հաճախ լսել եք դա, որ ես անձնապես չեմ ցանկանում կյանքից հեռանալ նզովված, այլ ուզում եմ հեռանալ խաղաղ մտքով, երջանիկ հայացքով, Աստծո հետ հաշտ, մեր նահատակների հետ հաշտ, ինքս ինձ հետ հաշտ և օրհնված։

Դու՛ք էլ հարց տվեք ձեզ, պատրա՞ստ եք այդպես վարվելու, թե՝ ոչ։ Մտածելու՞ եք միայն այս ժամանակավոր փոքր տարածքի մասին, որտեղ այս կամ այն ձևով որևէ մեկը իր գոյությունը ապրում է կամ քարշ  է տալիս և մտածեք այն հավիտենական փառքի պսակի մասին, որ կարող է տրվել քեզ, մեզ, բոլորիս՝ Աստծո օրհնության ներքո և մեր նահատակների վավերացմամբ։ Այո՛, ես անընդհատ խոսելու եմ մեր նահատակների մասին, որովհետև իրենք են իմ կյանքի ուղենիշը եղել։ Եվ այո, ինչպես ասել եմ, ասում եմ, մենք ազատագրական պայքարի մեջ ենք բարի պատերազմը պատերազմելու մղումով և դա՝ հաղթանակից բացի,  ուրիշ վերջնարդյունք չունի։ Աստված զորացնի մեզ, օրհնի մեր ճանապարհը և այն, ինչ որ մենք մտածում ենք մեր կյանքի, մեր հայրենիքի ու պետության մասին, հնարավորությունն ու իրավունքը տա, առաջնորդությունը տա՝ լիուլի իրագործելու, և դա լինելու է։ Ես խոստացել եմ և անելու եմ», -եզրափակեց Գալաստանյանը: