Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները

Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը հատեց եզրագիծը։ Այն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2 Վերջին Պահապանը» ֆիլմի շրջանակում։ Մրցույթի գործընկերն էր Կոնվերս Բանկը:

«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել էին այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոսը։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։ 

Մրցույթի ընթացքը բաժանված էր երկու հիմնական փուլի՝ դպրոցական և ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին կարող էր ուղարկել դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։ Արդյունքում, միայն հիմնական փուլի համար ստացվել էր դպրոցական փուլը հաղթահարած գրեթե 700 շարադրություն։ 

Պրոֆեսիոնալ ժյուրին բաղկացած էր ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական անձնակազմից։

Արդյունքում հաղթող ճանաչվեցին Երևանի Մուրացանի անվան հ18 հիմնական դպրոցի աշակերտ Էլեն Անտոնյանը, Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցի աշակերտ Եվա Ամիրյանը, Սարավանի հիմնական հանրակրթական դպրոցի աշակերտ Արտյոմ Մելքոնյանը և Գյումրու հ 40 հիմնական դպրոցի աշակերտ Գայանե Մկրտչյանը։

Մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել ֆիլմը:

Մարզերի դպրոցների դեպքում, կազմակերպիչները կապահովեն նաև հաղթող դպրոցների աշակերտների և ուսուցիչների տեղափոխությունը Երևան։ Այս գաղափարն ունի յուրահատուկ խորհուրդ, որն արդիական է մեր օրերում։

Մրցույթի պատվավոր ժյուրիի անդամ, սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը, ով մրցանակակիրներին հանձնեց պատվոգրերը, իր խոսքում ընդգծեց, որ շատ հետաքրքիր շարադրություններ է կարդացել։

«Ձեզնից շատ բաներ կարելի է սովորել։ Շատ ուրախ եմ, որ կազմակերպվեց այս հրաշալի մրցույթը, որը ևս մեկ անգամ արդեն իսկ իրականացվել էր։ Կարծում եմ՝ առիթ կլինի նաև երրորդ անգամ կազմակերպել համահայաստանյան շարադրությունների մրցույթ։ Ճիշտ է՝ նման քանակի շարադրություններ կարդալը շատ բարդ էր, բայց բոլորիս համար շատ կարևոր էր իրականացնել այս մրցույթը»,-նշեց նա։

Մրցույթի կազմակերպիչ, պրոդյուսեր Վահան Գրիշկյանն էլ իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մրցույթի աջակիցներին ու հատկապես ժյուրիի անդամներին, բոլոր այն աշակերտներին, ովքեր մասնակցել են մրցույթին։