Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ
Մարտի 19-ին Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ այն օգտագործելով որպես հատուկ առիթ՝ ամրապնդելու իր կապը հաճախորդների հետ։ Սակայն ընկերությունը չի բավարարվել միայն շնորհավորական խոսքերով ու բացիկներով։
Ամբողջ օրվա ընթացքում ընկերության ղեկավար կազմն այցելում է վաճառքի և սպասարկման կենտրոններ՝ Երևանում ու մարզերում, սպասարկում հաճախորդներին, լսում նրանց կարծիքներն ընկերության աշխատանքի և ծառայությունների որակի մասին, ինչպես նաև պատասխանում բոլոր տրված հարցերին։
Զուգահեռ ընկերության միջին և բարձրագույն օղակների ղեկավարներն աշխատում են զանգերի կենտրոնում, կապվում են բաժանորդների հետ, շնորհավորում Հաճախորդի միջազգային օրը, լուծում նրանց մոտ առաջացած խնդիրները և պատասխանում հարցերին։
Ղեկավարների մի մասն էլ միացել է տեխնիկական թիմին՝ այցելելով ֆիքսված ծառայություններին նոր միացող բաժանորդների տներ և կատարելով միացումներ։
Ընկերության ղեկավարությունը չի մոռացել նաև սպասարկող անձնակազմի մասին, քանի որ հենց նրանք են ամեն օր սպասարկում բաժանորդներին և ապահովում ծառայությունների որակյալ մատուցումը։
«Մեր հաճախորդներն այն ամենի հիմքում են, ինչ մենք անում ենք, և սպասարկման ծառայությունների մեր նվիրված աշխատակիցների շնորհիվ ենք մենք կարողանում նրանց մատուցել հուսալի և որակյալ ծառայություններ և նորարար մոտեցումներ ներդնել մեր ամենօրյա աշխատանքի մեջ: Ու այս հատուկ օրը մենք ոչ միայն մեր գնահատանքն ենք ցույց տալիս բաժանորդներին, այլև մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց սպասարկող մեր գործընկերներին, ու մեր միջի կապն ամրապնդելով, փորձում ենք նոր ձևեր գտնել մեր աշխատանքն էլ ավելի բարելավելու համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս նախաձեռնությունը Ucom-ի գլոբալ մոտեցման մաս է, ըստ որի ընկերության գլխավոր առաջնահերթությունը բաժանորդի դրական փորձառությունն է:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին