Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է 58 մարդ, ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը
Իսրայելի գիշերային հարվածներից Գազայի հատվածում զոհվել է ևս 58 մարդ, հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ երեքշաբթի սկսված հարվածների հետևանքով ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 470-ը:
Կեսգիշերին հարվածները հասցվել են բազմաթիվ տների, սպանվել են տղամարդիկ, կանայք և երեխաներ, որոնք քնած են եղել:
Իսրայելը երեքշաբթի վերսկսել է ծանր հարվածները Գազայում՝ խախտելով ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ ձեռք բերված հրադադարը:
Իսրայելը նաև դադարեցրել է Գազայի շուրջ 2 միլիոն պաղեստինցիներին սննդի, վառելիքի և մարդասիրական օգնության մատակարարումը, խոստացել է ակտիվացնել իր գործողությունները այնքան ժամանակ, մինչև ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի իր մոտ գտնվող 59 պատանդներին, որոնցից 35-ը համարվում է մահացած, և չհրաժարվի տարածքի վերահսկողությունից: Թրամփի վարչակազմը, որն իր վրա վերցրեց հրադադարի միջնորդությունը, ասում է, որ լիովին աջակցում է Իսրայելին:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի