Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրա
Վանա լճի մակարդակն օրեցօր նվազում է։ Վերջին տարիներին Վանա լճի ավազանում տեղի ունեցած գոլորշիացումներն ու երաշտը, կլիմայական փոփոխությունները, տեղումների նվազումը հանգեցրել են ջրի մակարդակի արագ նվազմանը։ Գրում է ermenihaber.am-ը:
Ջրի մակարդակի նվազումն ազդում և բացասաբար է անդրադառնում ոչ միայն մարդկանց, այլ նաև կենդանական աշխարհի վրա։ Այն վայրերում որտեղ ջրի մակարդակը նվազել է և ցամաքել, թռչունների շատ տեսակներ, հատկապես ֆլամինգոները, ստիպված եղան չվել այլ վայրեր։ Բայց նրանց փոխարեն լճի շրջակայքում ի հայտ են եկել նոր թռչուններ։
Ջրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ են եկել մանրէներ, որոնք նախկինում ստորջրյա են եղել և այժմ այդ տարածքները պարունակում են բազմաթիվ բակտերիաներ, միկրոօրգանիզմներ և այդ առումով թռչունների համար անփոխարինելի վայր են։
Նշենք, որ Վանա լիճն (պատմ. Բզնունյաց ծով) անհոսք աղի լիճ է Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի արևելքում։ Լիճն ունի 4 կղզի՝ Աղթամար, Կտուց, Լիմ և Արտեր։ Մակերեսը 3712 քկմ է, առավելագույն լայնությունը՝ 51 կմ, իսկ խորությունը՝ մինչև 145 մ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին