Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Team-ի 5G ցանցը կգործարկվի Ericsson-ի հետ համագործակցությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ericsson ընկերության նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների ներդրմամբ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ. ընկերությունների միջև կնքվեց ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Team-ն այս տարի նոր սերնդի սարքավորումներով կվերազինի բազային կայանները՝ ապահովելով ավելի լայն և հուսալի բջջային ծածկույթ: Միաժամանակ, Ericsson-ի ցանցային և սերվերային նոր լուծումների ներդրմամբ զգալիորեն կընդլայնվի բջջային ինտերնետի թողունակությունն ու արագությունը՝ բաժանորդներին տրամադրելով կայուն և բարձրորակ կապ:

«Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում մեր երկիր են բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և հավելում, որ վերազինման արդյունքում ընկերությունը պատրաստ կլինի մոտ ապագայում նոր սերնդի տեխնոլոգիաների և 5G ցանցի սահուն գործարկմանը:

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մի շարք ռազմավարական ուղղություններով՝ 5G տեխնոլոգիայի և առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների զարգացման և ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարելավման, գիտելիքի փոխանակման ու նորարարության խթանման, ինչպես նաև ազգային և միջազգային կարգավորումներին համապատասխանության ապահովման ուղղությամբ:

Հարավարևել յան միջերկրածովյան և Եվրասիա տարածաշրջաններում Ericsson-ի ղեկավար Անդրեա Միսսորին նշում է. «Մենք ոգևորված ենք Team Telecom Armenia-ի հետ ռազմավարական համագործակցությամբ: Համոզված ենք, որ այս համաձայնագրի շրջանակում իրականացվող ցանցային ներդրումները՝ ցանցի անվտանգության, արդյունավետության և կատարողականի բարելավման միջոցով, կբերեն օգտակար արդյունքներ հայ սպառողների համար և կդառնան ավելի ուժեղ թվային հասարակության ստեղծման հիմք»։

2025 թվականի ընթացքում Team Telecom Armenia-ն ավելի քան 10 միլիարդ դրամի կապիտալ ներդրում է կատարելու բջջային ցանցի զարգացման նպատակով: Նշենք, որ ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկամանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է նաև բջջային ցանցի համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում