Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Հասարակություն

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մեկնարկը տրված է. երիտասարդ երաժիշտները սկսել են իրենց կրթական ծրագիրը

Մեր նախորդ հրապարակումներում ընթերցողներին պատմել ենք «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասին, որն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ և նախատեսված է Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար: Այս նախաձեռնության նպատակն է արցախցի երաժիշտներին ներգրավվել դասական երաժշտության ասպարեզ, ցույց տալ, որ բազմաթիվ փորձություններից հետո նրանք այսօր միայնակ չեն իրենց հայրենիքում, և դասական ակադեմիական գործիքներ նվագող երիտասարդ երաժիշտները կարող են արժանապատիվ ճանապարհ հարթել արվեստի ոլորտում՝ իրենց տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ:

2024 թ.-ի դեկտեմբերի 26-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում տեղի էր ունեցել «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մրցութային լսումների փուլը, որի արդյունքում արցախցի 500 երիտասարդ երաժիշտներից 23-ը դարձել էին ծրագրի շահառուներ:

Հինգ տարվա ընթացքում նրանք կմասնակցեն մասնագիտական դասերի Հայաստանի լավագույն պրոֆեսորների մոտ, ներկա կգտնվեն Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի համերգներին, կայցելեն մեր երկրի տարբեր թանգարաններ, ռուսերեն և անգլերեն սովորելու հնարավորություն կունենան, 60 ամիս շարունակ դրամական և նյութական աջակցություն կստանան: Այս տարիների ընթացքում նախատեսվում են համերգային ելույթներ միջազգային փառատոններում, անդրադարձեր միջազգային մամուլում: Տարվելու է աշխատանք այն ուղղությամբ, որ մեր երիտասարդ երաժիշտները դառնան միջազգային մրցույթների դափնեկիրներ:

Երիտասարդ երաժիշտներն արդեն իսկ սկսել են իրենց կրթական ուղին, որը լի է լինելու փորձություններով, հնարավորություններով և ձեռքբերումներով: Կրթական այս ծրագիրը երիտասարդների առջև կբացի դռներ դեպի մեծ բեմեր ու միջազգային համագործակցություններ: Հնգամյա համապարփակ երաժշտական ​​կրթական ծրագիրը կապահովի երիտասարդ երաժիշտների բարձրորակ, կայուն երաժշտական կրթությունը և կընձեռի նրանց նոր հնարավորություններ: Այս ծրագիրը նպատակ ունի ոչ միայն զարգացնել արցախցի երիտասարդների երաժշտական ​​տաղանդը, այլ երաժշտության միջոցով ապահովել Արցախի մշակութային ինքնության պահպանումն ու առաջխաղացումը:

Մշտապես նշում ենք, որ երիտասարդ տաղանդավոր երաժիշտները միջազգային հարթակներում մեր պետության և մշակույթի դեսպաններն են: «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին միջազգային բեմերում հանդես գալ որպես Արցախի մշակութային դեսպաններ, բազմիցս խոսել իրենց ծննդավայրի մասին: Պատմությունն ու մշակույթը նաև այս կերպ են պահպանում:

Ցանկացած ճանապարհ ունի դժվարություններ ևս, դրանք հեշտ հաղթահարելի են, երբ կողքիդ կան մարդիկ, որոնց համար ևս կարևոր է մեր մշակույթի պահպանումն ու տարածումը: Ցանկացած նախաձեռնություն կարիք ունի աջակիցների ու բարերարների: «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը հնարավոր կլինի շարունակել նոր բարեգործությունների շնորհիվ: Շատ կարևոր է, որ մշակութային այս շարժմանը միանան նոր բարեգործներ: