Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին Հանքարդյունաբերությունն ուղիղ կապ ունի ռազմարդյունաբերության հետ․ Վարդան Ջհանյան Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ
Աշխարհ

Թրամփի սպառնալիքների ֆոնին՝ Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներկայացրել է նոր հրթիռային «քաղաք». այլ կերպ ասած, սա ստորգետնյա հրթիռային կայան է: Այն մեկն է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հարյուրավոր հրթիռային «քաղաքներից»: Այնտեղ  տեղակայված են հազարավոր «Խեյբարշեկան», «Հաջ Քասեմ», «Կադեր Հ», «Սաջիլ», «Իմադ» և շատ այլ բարձր ճշգրտության հրթիռներ։

Վերջերս ԻՀՊԿ-ն ցույց էր տվել մեկ այլ այսպիսի կայան՝ զենքի ահռելի պաշարներով:

Հատկանշական է, որ Իրանն այս ստորգետնյա օբյեկտները ցուցադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների ֆոնին: Թրամփի խոսքով՝ Իրանը պետք է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների սկսի ԱՄՆ-ի հետ, հակառակ դեպքում՝ Միացյալ Նահանգների նախագահը սպառնում է ծանր հետևանքներով և հարվածներով: Թրամփի պնդմամբ՝ Թեհրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ստեղծել: Մինչդեռ Իրանը հայտարարում է, որ սպառնալիքների պայմաններում ԱՄՆ-ի հետ չի բանակցելու: