Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

ԵՄ-ը չի նախատեսում ցամաքով հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողության ընթացքում. Euractiv

ԵՄ Aspides ռազմածովային առաքելությունը չի պլանավորում ցամաքային հարվածներ հասցնել Կարմիր ծովում գործողությունների ժամանակ՝ չնայած Եմենի հութիների ապստամբական «Անսար Ալլահ» շարժման դեմ ավելի մեծ ներգրավվածության կոչերին: Այս մասին Euractiv պորտալին հայտնել է ԵՄ առաքելության ներկայացուցիչը։

Aspides-ի անդամները «չեն իրականացնում եւ չեն նախատեսում հարվածներ հասցնել ցամաքում», նրանց «գործողություններն ուղղված են դեէսկալացմանը», նշել է ներկայացուցիչը։ Նա ասել է, որ առաքելության «հիմնական նպատակը՝ առեւտրային նավերի պաշտպանությունը, մնում է խստորեն պաշտպանական՝ միջազգային իրավունքի համաձայն»: Հարձակմանը ցանկացած պատասխան կլինի «համաչափ եւ սահմանափակվելու է միջազգային ծովային կամ օդային տարածքով»,- ընդգծել է Aspides-ի ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ անցյալ տարվա փետրվարից Aspides ուժերը ուղեկցել են ավելի քան 700 նավերի։ Դրանցից 410-ը արժանացել է հատուկ ուշադրության։

Մարտի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է հութիների դեմ, որոնք վերահսկում են Եմենի տարածքի մոտ մեկ երրորդը, ռազմական գործողություն սկսելու մասին։ Թրամփն այս որոշումը բացատրել է Կարմիր ծովում եւ Ադենի ծոցում առեւտրային նավերի վրա հութիների հարձակումներով։ Գործողությանը մասնակցում է ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում է «Harry Truman» ավիակիր որը տեղակայված է Կարմիր ծովում։ Այն պարբերաբար հարձակվում է Եմենի տարածքների վրա, որոնք վերահսկվում են «Անսար Ալլահ» շարժման կողմից։