«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամաս
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր թիմի հետ այցելեց «Ավտոկայարանի բանավան» թաղամաս, որտեղ ավանդույթի համաձայն հանդիպեց ջերմ ընդունելության։
Դիմելով ներկաներին, Մարտուն Գրիգորյանը նշեց, որ տեղյակ է թաղամասի խնդիրներին, ինչպես նաև տեղյակ է, որ 36 տարի այդ խնդիրները, որոնք հիմնականում տնակներն ու անձրևաջրերն են, չեմ լուծվել։ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդն ասաց, որ մշտապես կարևորել է այս խնդիրներն ու բարձրաձայնել դրանց մասին։
Մարտուն Գրիգորյանը նաև մատնանշեց առկա մյուս հարցերը, որոնք են աշխատատեղերը, անօթևանությունն ու փողոցաշինությունը, շեշտելով, որ այս բոլոր խնդիրներին պետք է պարտադիր լուծումներ տրվեն։
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը տեղեկացրեց, որ սպորտ դպրոցի հետ կապված ունեն ծրագիր և քաղաքապետ ընտրվելու դեպքում կառուցվելու է սպորտդահլիճ, որպեսզի թաղամասի երեխաները փողոցից կտրվեն ու զբաղվեն սպորտով։
Պաշտոնական խոսքից հետո, թաղամասի բնակիչներն ու Մարտուն Գրիգորյանը սկսեցին շփվել ավելի անմիջական ու ընկերական մթնոլորտում ու ինչպես միշտ հանդիպման մասնակիցները «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդից բաժանվեցին հաղթանակի մաղթանքներով ու ապագայի հանդեպ հույսով։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ