Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Հասարակություն

Ozon Հայաստանը գործարկել է ինքնաթիռով ապրանքների առաքման ծառայություն

Ozon Հայաստանը գործարկել է օդային փոխադրումներով պատվերների առաքման ծառայություն Հայաստանի բնակիչների համար։ «Արագ առաքումն» արդեն հասանելի է երկրի բոլոր գնորդների համար հաճախորդը կարող է ընտրել այս նոր տարբերակը պատվեր կատարելիս։ Առաքման միջին ժամկետը կազմում է 5 օր, իսկ դրա արժեքը յուրաքանչյուր պատվերի համար հաշվարկվում է անհատապես։

«Արագ առաքումը» գործում է ամբողջ ապրանքային տեսականու համար, բացառությամբ վտանգավոր բեռների (աէրոզոլներ, հեշտ բռնկվող հեղուկներ և այլն), ինչպես նաև ծանր (30 կգ-ից ավելի) և գերծավալային ապրանքների։

Յուրաքանչյուր ապրանքի առաքման արժեքը կախված է քաշից և չափսերից ու սկսվում է 117 ՀՀ դրամից։ Օրինակ՝ սմարթֆոնի առաքումը կարժենա միջինում 344 դրամ, իսկ սպորտային կոշիկինը՝ 721 դրամ։

«Մեր ստանդարտ առաքման երթուղիներն անցնում են լեռնանցքներով, որոնց վրա հաճախ ազդում են եղանակային պայմանները։ Որպեսզի մեր հաճախորդները կախված չլինեն ճանապարհային իրավիճակից, մենք գործարկում ենք ինքնաթիռով առաքման ծառայություն։ Այս լուծման շնորհիվ մենք կկարողանանք առաքել պատվերները զգալիորեն ավելի արագ՝ անկախ եղանակային պայմաններից», – նշել է Հայկ Կարապետյանը՝ Հայաստանում Ozon-ի ղեկավարը։

Ozon-ը Հայաստանի շուկա է մուտք գործել 2023-ի ամռանը՝ բացելով իր ներկայացուցչությունը և Երևանում գործարկելով տեսակավորման կենտրոնը։  2024 թվականի մայիսին ընկերությունը հայտարարեց Հայաստանում իր առաջին ֆուլֆիլմենթ կենտրոնի բացման մասին, որի մակերեսը կազմում է ավելի քան 2 500 մ²։ Հայաստանի գնորդները իրենց պատվերները ստանում են Ozon-ի բրենդավորված հանձնման կետերում, HayPost-ի բաժանմունքներում կամ վաճառողի միջոցով։ 2024-ին Ozon-ը գործարկել է նաև սեփական սուրհանդակային առաքման ծառայությունը Երևանում։

*  Ապրանքը համարվում է գերծավալային, եթե համապատասխանում է հետևյալ պայմաններից մեկին՝ մեկ կողմը գերազանցում է 200 սմ, քաշը գերազանցում է 35 կգ, կամ ծավալը գերազանցում է 500 լ։

Ozon-ը բազմակատեգորիա մարքեթփլեյս է՝ զարգացած լոգիստիկ ցանցով: Ընկերությունը գործում է Հայաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Ադրբեջանում, Վրաստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են ավելի քան 370 միլիոն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքերից և հագուստից մինչև սննդամթերք և առողջապահական ապրանքներ: 56,5 միլիոն ակտիվ գնորդներ արդեն պատվերներ են ստանում Ozon-ի զարգացած լոգիստիկ ենթակառուցվածքի շնորհիվ, որը նաև թույլ է տալիս ավելի քան 600 հազար ձեռնարկատերերի իրենց ապրանքները վաճառել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։