Հզորության և էլեգանտության սիմֆոնիա. Aston Martin-ը ներկայացրել է նոր Vanquish Volante-ն (լուսանկարներ)
Բրիտանական Aston Martin մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Vanquish Volante մոդելը՝ բրիտանական ավտոինժեներիայի նոր նվաճումը, որը խոստանում է ընդլայնել կարողականության և շքեղության սահմանները:
Ինչպես գրում է Luxury Launches-ը, մեքենան համալրված է 5,2 լ աշխատանքային ծավալով, 824 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V12 շարժիչով՝ Vanquish Volante-ն դարձնելով առջևի շարժիչով ամենահզոր արտադրական մեքենան: Շարժիչը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,4 վայրկյանում, մինչդեռ զարգացրած առավելագույն արագությունը 344 կմ/ժ է:
Մեքենայի տանիքը բացվում է ընդամենը 14 վայրկյանում:
Vanquish Volante-ն կարտադրվի 1,000-ից պակաս օրինակով: Թեև հստակ գինը չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ այն կլինի շուրջ 450,000 դոլար:


























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ