Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Ինչու են քաղաքացիները զեղծարարության զոհ դառնում․ IDBank-ի մեկնաբանությունը

Մարտի 28-ին մի խումբ քաղաքացիներ իրազեկման ակցիա էին իրականացնում IDBank-ի գլխամասային գրասենյակի առջև՝ կապված զեղծարարության զոհ դառնալու և ֆինանսական կորուստներ կրելու հետ։

IDBank-ի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը դուրս եկավ քաղաքացիների մոտ՝ լսելու նրանց պահանջները։

Բանկից տեղեկացնում են, որ տեղի ունեցած բացառապես բոլոր զեղծարարությունների դեպքերում հաճախորդներն անցնելով սոցիալական ցանցերում տարածված գովազդային հղումներով՝ գայթակղվելով շահումային խոստումներով՝ իրենք իրենց ձեռքով, ինքնակամ մուտքագրել են իրենց անձնական հույժ գաղտնի տվյալները զեղծարարների կողմից ստեղծված բանկերի կայքերին շատ նման էջերում։

Նրանք մասնավորապես մուտքագրում են հավելվածի իրենց մուտքանունը, գաղտնաբառը, PIN կոդը, նոր սարքից մուտքի համար պահանջվող մեկանգամյա OTP կոդը, որն էլ զեղծարարներն անմիջապես հաճախորդների փոխարեն մուտքագրում են Բանկի իրական հարթակներում՝ այդպիսով հասանելիություն ստանալով հաճախորդի հաշիվներին և միջոցներին։

Հատկանշական է, որ որոշ դեպքերում հաճախորդների մի մասը բացի վերոնշյալ տվյալներից ևս մեկ անգամ են զեղծարարներին տրամադրում OTP կոդ, այս անգամ արդեն վարկի ստացման համար՝ չնայած այն հանգամանքին, որ թե՛ մուտքի համար ուղարկված, թե՛ վարկի ստացման նույնականացման OTP կոդերն ուղեկցվում են բացատրական տեքստով։

Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ Բանկը շարունակաբար միջոցներ է ձեռնարկում հաճախորդների միջոցների անվտանգությունը բարձրացնելու համար՝ ներդնելով ավելի ու ավելի շատ ստուգումներ՝ ստիպված անընդհատ բարդացնելով դեպի բանկային հարթակներ մուտքի հնարավորությունը, դժվարացնելով հեռավար բանկային ծառայություններից օգտվող հարյուր հազարավոր այլ հաճախորդների փորձառությունը։  Բացի այդ, Բանկը նաև հասանելի բոլոր ձևաչափերով պարբերաբար տեղեկացնում, զգուշացնում ու փորձում է ծանուցել հաճախորդներին գոյություն ունեցող և անընդհատ փոփոխվող զեղծարարության ձևերի մասին։

Զեղծարարության զոհ դարձած և իրենց տվյալները երրորդ անձանց փոխանցած բոլոր հաճախորդներին Բանկը հորդորում է անհապաղ դիմել իրավապահ մարմիններին, իսկ վերջիններիս համաձայն գործող օրենսդրության պահանջների՝ տրամադրում է անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան զեղծարարության դեպքերը բացահայտելու համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ