Հանքարդյունաբերական ճյուղի մեկ աշխատակից միջինը 4 լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում. ԶՊՄԿ
Հանքարդյունաբերության մեկ աշխատողը միջինը չորս լրացուցիչ աշխատատեղ է ստեղծում այլ ոլորտներում` ըստ բազմապատկիչ էֆեկտի: Այս մասին մարտի 28-ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Նա նշել է, որ սոցիալական ոլորտում ներդրումների առումով գործարանը լուրջ նշաձող է դրել։
Ստեփանյանը հիշեցրել է, որ ձեռնարկությունը սոցիալական ծախսեր է իրականացնում ոչ միայն այն համայնքում, որտեղ գտնվում է գործարանը, այլ նաեւ այլ մարզերում։
«Բայց մենք փորձում ենք հատուկ ուշադրություն դարձնել այն համայնքին, որտեղ գործում է ձեռնարկությունը։
Բացի այդ, մենք նախաձեռնել ենք թվայնացման մեծ գործընթաց՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար: Սա ուղղակիորեն կապված է կայուն զարգացման, ESG-ի (էկոլոգիական, սոցիալական եւ կորպորատիվ կառավարում), աշխատավայրում անվտանգության կանոնների պահպանման եւ այլ ասպեկտների հետ»,- ասել է ընկերության կայուն զարգացման տնօրենը։
Նա հիշեցրել է, որ 2023-2024թթ. աշխարհում ամենամեծ ռիսկը հանքարդյունաբերության ոլորտում ճանաչվել է ESG-ն։
Ստեփանյանն ասել է, որ գործարանում փոխվել են սարքավորումները բնապահպանական մոնիթորինգ իրականացնելու եւ համակարգն արդիականացնելու համար, եւ մեծ ուշադրություն է դարձվում փոշու աղտոտվածության մակարդակի կառավարմանը։
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի գործարանի աշխատակիցները չգնան Երեւան՝ բժշկական ծառայություններ ստանալու, ինչը մասնավոր հատվածի մոտ հետաքրքրություն է առաջացրել բուժհաստատություններ հիմնելու համար»,- նշել է ձեռնարկության կայուն զարգացման տնօրենը։
Նա տեղեկացրել է, որ ԶՄՄԿ-ում աշխատում է 4600 մարդ, եւ նրանց ու նրանց ընտանիքի անդամների շրջանում քաղցկեղի դեպքերը (ընդհանուր 17 000 մարդ) 5-6 անգամ ցածր են հանրապետական միջինից։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով փոխտնօրեն Աննա Սաղաբալյանն իր հերթին նշել է, որ Սյունիքը քաղցկեղի ցուցանիշներով լավ դիրքերում է։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին