Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ Տաշիրում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը

Ucom-ի աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ Տաշիր քաղաքում ամփոփվեց «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը, որի նախաձեռնողը «Մարզերի երեխաները մարզերում» հասարակական կազմակերպությունն էր։

Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մարզերում ապրող տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները՝ ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։

Ucom-ը ոչ միայն աջակցել է միջոցառման կազմակերպմանը, այլ նաև ակտիվորեն մասնակցել է աշխատանքներին։ 

Ucom-ի ուսուցման և զարգացման ավագ մասնագետ Աստղիկ Մնացականյանը մասնակցել է ֆորումին որպես մենթոր, և նրա օգնությամբ Կարինե Օգանեսյանը Ջավախքից ելույթ է ունեցել «Իմ 5000+ը» թեմայով։ 

Իսկ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը երիտասարդ մասնակիցների հետ վարել է պանելային քննարկում՝ «Մարզերից դեպի թվային աշխարհ՝ նոր հորիզոններ կապով ու տեխնոլոգիաներով» թեմայով։ 

«Այսօր որևէ զարգացում, ուսում, բիզնես՝ ոչինչ հնարավոր չէ առանց տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, արագ և որակյալ կապի։ Հասկանալով դա՝ Ucom-ը մեծագույն ջանք է գործադրում Հայաստանի տարբեր հատվածներում արագ և կայուն կապի ծառայություններ հասցնելու համար։ Արդեն 28 քաղաքներում մենք ունենք ամենաժամանակակից 5G ցանցը։ Բայց նաև լինելով պատասխանատու ընկերություն՝ մենք դրանով չենք բավարարվում ու աջակցում ենք «ԴեմԱռԴեմ»-ի նման նախաձեռնություններին՝ որ մեր երիտասարդները մասնագիտական աճ ունենալու և փորձով փոխանակվելու հնարավորություն ունենան», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«ՄԵՄ համայնքում մենք ունենք երկու շերտ՝ երիտասարդներն ու մենթորները։ Ամենօրյա կյանքում մենք տեսնում ենք, որ երկու սերունդներ իրար հասկանալու, համագործակցելու արդյունքում կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել։ Նաև հասկանում ենք, որ փոքրերը մեծերին շատ բան ունեն տալու, նրանք ունեն մեծ ճկունություն, ազատ ժամանակ, կրեատիվություն, ավելի լավատես են։ Իսկ մեծերը ունեն փորձ, ռեսուրսներ։ Ու բազմաթիվ հարցեր կարող են լուծվել այս երկու շերտի ռեսուրսների համադրմամբ։ Իսկ այս ֆորմատը հնարավորություն է տալիս երկու սերունդներին իրար հետ շփվել, հարցեր տալ ու համագործակցել», - ասել է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։

Ֆորումը համախմբել էր 500 կրտսեր և ավագ սերնդի ներկայացուցիչների, երիտասարդներին հնարավորություն տալով փոխանակվել փորձով Հայաստանի առաջատար մասնագետների, գործարարների և մտավորականների հետ։

Նշենք, որ մարզային ֆորումի ընթացքում պատանի խոսնակները ելույթ ունեցան՝ ներկայացնելով իրենց կյանքի հետաքրքիր փորձառություն ու ձեռքբերումը։ Կազմակերպվել էր նաև ցուցադրություն, համագործակցային կապերի ստեղծման հնարավորություն, պանելային քննարկում և վերջում՝ եզրափակիչ համերգ։ 

Միջոցառման ավարտին հայտարարվեցին միջոցառման ընթացքում Ucom-ի կողմից կազմակերպված մրցույթի հաղթողները, և Ucom-ի գլխավոր տնօրենը հանձնեց մասնակիցների ու հաղթողների նվերներն ու մրցանակները։ 

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։ 

Այս պահին համայնքում ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 100 փորձառու մենթորներ։