Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) 2025 թվականի մարտի 28-ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» սեմինար-քննարկում անցկացրեց Երեւանի պետական համալսարանում: Քննարկման ընթացքում ԶՊՄԿ ներկայացուցիչները լսարանի հետ կիսվեցին իրենց փորձով ու տեսակետներով հանքարդյունաբերության տնտեսական նշանակության վերաբերյալ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման հիմնական ուղղություններին, առկա մարտահրավերներին եւ դրանց լուծման հնարավոր ուղիներին։

 Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քննարկումը հնարավորությունը տվեց լսարանին ծանոթանալու ոլորտի նորագույն միտումներին, հասկանալու հանքարդյունաբերության դերը ազգային տնտեսության կայուն զարգացման գործում:

Հասարակության հետ խոսելու կարեւորությունը

Վարդան Ջհանյան, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀՀ հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ

Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է, որն անմիջականորեն ազդեցություն է ունենում երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման վրա։ Հենց այդ պատճառով մեր ոլորտի մասին պետք է շարունակաբար խոսել, ուշադրություն դարձնել եւ բարձրացնել հանրային տեղեկացվածության մակարդակը: Նման հանդիպումները, հատկապես բուհերի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, պետք է կազմակերպվեն ավելի հաճախ։ Հասարակության լայն շրջանակները, այդ թվում բուհերը, պետք է ավելի լավ ծանոթ եւ ավելի լավ տեղեկացված լինեն ոլորտին:

Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բացի այսպիսի հանդիպումներից, նաեւ հրավիրում ենք հանքարդյունաբերական ձեռնարկություններ՝տեղում ծանոթանալու, հասկանալու, թե ինչ է իրենից ներկայացնում հանքարդյունաբերությունը,

Սարգիս Քելյան, ԵՊՀ Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան

ԶՊՄԿ հետ մեր համագործակցությունը սկսեցինք մոտ մեկ տարի առաջ, երբ ԵՊՀ-ն, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) եւ ԶՊՄԿ-ն եռակողմ հուշագիր կնքեցինք: Դրա շրջանակում էլ նախաձեռնվեց այս սեմինար-քննարկումը։

Ճիշտ է, այս հանդիպման նախաձեռնողը Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ է, բայց այն միջֆակուլտետային է, որին մասնակցում են ԵՊՀ տնտեսագիտության, իրավագիտության, կենսաբանության եւ լրագրության ֆակուլտետներից գործընկերներ եւ ուսանողներ: Այսինքն՝ այն հիմնական ոլորտներից, որոնք այս կամ այն կերպով առնչվում եմ հանքարդյունաբերությանը՞

Սա շատ կարեւոր հարթակ է հանքարդյունաբերության վերաբերյալ, թե՛ միֆերը. թե՛ տնտեսական նշանակությունն ու իրավական գործընթացների հետ կապված խնդիրները բարձրաձայնելու եւ քննարկելու առումով:

Սարգիս Քելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ւնչ վերաբերում է մեր հետագա համագործակցությանը՝ ԶՊՄԿ հետ պայմանավորվածություն ունենք համատեղ գիտահետազոտական կենտրոն հիմնելու եւ ոլորտին առնչվող մասնագիտությունների գծով ունեցած ներուժը ծառայել համար:

Նշեմ նաեւ, որ կնքված հուշագրի շնորհիվ մեր ուսանողները հնարավորություն են ստացել ԶՊՄԿ-ում մասնակցելու արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, ինչպես նաեւ մաս կազմելու ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանը:

Աննա Սաղաբալյան, ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ

Ոլորտը տարիներ շարունակ երբեւէ չի խոսել, բոլորովին վերջերս է սկսել խոսել: Այն միշտ եղել է փակ եւ միայն վերջին տարիներին է, որ մենք մոտ 20 այցելություն ենք կազմակերպել ԶՊՄԿ: Հաճախ լինում են դեպքեր, երբ լրագրողները գալիս ասում են՝ ինչպես, ձեզ մոտ կարելի՞ է գալ եւ նկարահանումներ անել: Ասում ենք՝ ոչ միայն կարելի է, այլեւ ցանկալի եւ ողջունելի է:

Աննա Սաղաբալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սա թարմ, նոր պրակտիկա է եւ սրա համար ժամանակ է պետք, որ տեղ հասնի նաեւ դրական ինֆորմացիան:

Հանքարդյունաբերության զարգացման ուղղությունները

Վարդան Ջհանյան, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀՀ հանքագործների եւ մետալուրգների միության նախագահ

Ընդհանրապես, հանքարդյունաբերությունն ամենաերկարատեւ ժամանակային հորիզոն ունեցող ոլորտներից է, որի հետ համեմատելի ոլորտ շատ քիչ կա, կամ ընդհանրապես չկա, երբ առաջին տարվա ներդրումից հետո 10-ից ավելի տարի է անհրաժեշտ, որ այդ բիզնեսը սկսի հասույթ բերել:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

Այս ոլորտի զարգացման երեք ուղղության կա, առաջինը՝ հանքավայրերի վերաշահագործումն է, օրինակ Ամուլսարի պես հանքավայրերի, որոնք լրիվ պատրաստ են շահագործման, բայց ինչ-որ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով այս պահին չեն գործում: Երկրորդ տարբերակն արտադրության ծավալների ավելացումն է, այսինքն՝ 4-5 հանքավայրը, որոնք կան, դրանց ծավալների ավելացումն է: Եւ երրորդ՝ ամենաերկար տարբերակը, նոր հանքավայրերի շահագործումն է:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հանքարդյունաբերությունն այն հազվագյուտ ոլորտներից է, որ ունի ներուժ, որտեղ մենք կարող ենք միջազգային մակարդակով, ինչ-որ բան առաջարկել, որ բոլորին հետաքրքիր կլինի:  

Եթե համեմատենք մյուս ոլորտների հետ, իրականում այս ոլորտը տնտեսական ներուժից բացի՝ նաեւ անվտանգային ներուժ ունի, քանի որ այն մարդուն կապում է տեղանքի հետ, որտեղ ինքն աշխատում է: Եթե, օրինակ, բարձր տեխնոլոգիաների կամ շատ ուրիշ ոլորտների աշխատակիցների համար կապ չունի, թե նա ֆիզիկապես որտեղ է գտնվում, մեր ոլորտի աշխատակիցները պետք է տեղում լինեն: Մեր բոլոր հանքավայրերը սահմանային են եւ օրինակ, Քաջարան, Ագարակ քաղաքները բացի հանքարդյունաբերությունից՝ ուրիշ հնարավորություն չունեն տեղացիներին աշխատանքով ապահովելու: Այս առումով ոլորտը առանձնահատկություն ունի, որը կարելի է համեմատել միայն գյուղատնտեսության հետ: Բայց, ցավոք, գյուղատնտեսությունն էլ ի տարբերություն մեր ոլորտի, չունի զարգացման այդ ներուժն ու հնարավորությունները միջազգային շուկայում, ինչպես հանքարդյունաբերությունը:

Վերահսկողության մեխանիզմները եւ ոլորտի բազմաշերտությունը

Արտյոմ Պետրոսյան, գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ

Շատ հաճախ շահարկումներ են լինում, թե այս կամ այն հանքը պատկանում է ինչ-որ մեկին: Համաձայն ՀՀ օրենսդրության՝ ընդերքը ՀՀ բացառիկ սեփականությունն է, սա նշանակում է, որ ՀՀ-ն իր սեփականությունը որոշակի ժամանակահատվածով տալիս է որևէ ընկերությանը, որպեսզի այդ ընկերությունը շահագործի, միևնույն ժամանակ ՀՀ-ն դնում է պայմաններ, թե ինչպես պետք է շահագործվի ընդերքը: Շահագործումը կարող է լինել 10 տարով, 15 տարով:

Արտյոմ Պետրոսյանը

Իմ գնահատմամբ՝ պետության կողմից ամենավերահսկելի ոլորտը հանքարդյունաբերությունն է: Եթե մյուս ոլորտները, բիզնեսները պետության հետ հիմնականում առնչվում են Պետական եկամուտների կոմիտեի հետ հաղորդակցմամբ, հանքարդյունաբերությունը գրեթե բոլոր գերատեսչությունների  կողմից օնլայն ռեժիմով տարին 365 օր գտնվում է վերահսկողության տակ:

 Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Հանքարդյունաբերությունը բազմաշերտ ոլորտ է, այստեղ կարելի է հանդիպել բազմաթիվ մասնագիտություններ՝ իրավաբան, բնապահպան, գեոդեզիստ, ճարտարապետ, ինժեներ, շինարար, քիմիկոս, ծրագրավորող, ֆինանսիստ, վարորդ, խոհարար, էլեկտրիկ եւ լայն: Ամբողջ բուհական համակարգը, իր տված պրոդուկտով եթե վերցնենք, երեւի թե բոլորը տեղ ունեն հանքարդյունաբերության մեջ: