Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել
Հասարակություն

ftNFT ֆիջիթալ սփեյսում կայացել է YoVoice Coffee Rave-ը

Ս.թ. մարտի 30-ին Երևանի ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել YoVoice Coffee Rave-ը:

YoHealth հավելվածի միջոցով 1000 քայլ հավաքելով՝ այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցելու ռեյվի, վայելելու Vahagn M.-ի և Margott-ի երաժշտությունն ու Ground Zero-ի «specialty» սուրճը:

 Ֆիջիթալ սփեյսի ղեկավար Լիդիա Պակովան ասել է. «ftNFT ֆիջիթալ սփեյսում անցկացվող այս ֆորմատը, այսինքն՝ ցերեկային coffee rave-ը՝ YoVoice-ը, տարբերվում է նրանով, որ մեզ մոտ այն ուղեկցվում է արվեստի յուրօրինակ գործերով: Այսօր մեզ մոտ ցուցադրված են Արման Օհանյանի աշխատանքները՝ փսիխոռեալիստիկ ժանրում»:

«Այսօր ցուցադրվում է իմ՝ «Շիզոֆրենիայի» շարքից մի հատված: Ինձ հետաքրքրեց գաղափարը ժամանակակից վայրում ժամանակակից իվենթի հետ մեկտեղել իմ ժամանակակից ստեղծագործությունները: ftNFT-ի հետ ծանոթ եմ արդեն բավական երկար. հետաքրքիր է իր ամբողջ կոնցեպտով: Ես արդեն ի դեպ ունեմ իմ երեք ակնուլունքները: Հետաքրքիր է. դասական գեղանկարչությունից տեղափոխություն է նոր 21-22-րդ դարի նոր բան», - իր խոսքում նշել է նկարիչ Արման Օհանյանը:

YoHealth-ի մարքեթինգային նախագծերի համակարգող Միքայել Վեքիլյանը խոսել է YoHealth-ի նոր YoBlog-ի մասին, որտեղ կարելի է ոչ միայն վարել բլոգ՝ նկարներով, տեսանյութերով և հոդվածներով, այլև մոնետիզացնել դիտումները և ստանալ FTN-ներ որպես պարգևատրում: «Մենք փորձում ենք YoHealth-ը քայլ առ քայլ զարգացնել ու այս պահի դրությամբ ներմուծում ենք մի բավականին մեծ հատված, որը կոչվելու է YoBlog՝ հայկական սոցիալական պլատֆորմ, ինչը YoHealth-ը դարձնում է «super app»:

Ground Zero-ի բար մենեջեր Եվա Մալխասյանն անդրադարձել է ftNFT-ի հետ գործակցությանը. «Վերջերս Դուբայում տեղի ունեցավ նմանատիպ մեծ ռեյվ, որի ժամանակ սուրճը համադրվեց մյուզիքի և ftNFT-ի հետ: Եվ քանի որ ftNFT-ն միշտ Հայաստան փորձել է բերել նորարարություններ, որոնք ներկայիս երիտասարդներին կհետաքրքրեն, փորձեցինք մենք նույնպես նմանատիպ բան ստեղծել: Որոշեցինք արվեստը և սուրճը համադրել, ինչը, ինձ թվում է, բոլորին դուր է եկել, ու շարունակելու ենք նույն կոնցեպտով»:

YoVoice-ը երաժշտության, արվեստի, այդ թվում՝ թվային, ինչպես նաև էներգիա հաղորդող սուրճի համադրություն է: