Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Տեղեկատվական պայքարի ժամանակակից բնագծերը. իսկ պաշտոնական մակարդակով ինչ-որ բան արվո՞ւմ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա ժամանակաշրջանում պատերազմական ու թշնամական գործողությունները ոչ միայն դասական ձևով են արտահայտվում, այլև հիբրիդային բնույթ են ստացել, այսինքն՝ դրանք ուղեկցվում են նաև տեղեկատվական պատերազմի բաղադրիչներով։

Եվ եթե ռազմական գործողությունները որոշակի ծավալման սահմանային գոտի կամ տարածք են ընդգրկում, ապա տեղեկատվական հակամարտության դաշտը շատ ավելի լայն է ու ընդարձակ։ Երբեմն նույնիսկ անսահմանափակ: Տեղեկատվական պայքարի հարթակ կարող են լինել ոչ միայն լրատվամիջոցները, այլև սոցիալական մեդիան ու թվային տիրույթն ընդհանուր առմամբ։ Իսկ թվային միջավայրը, ուզենք թե չուզենք, մուտք է գործել մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներ։ Ըստ այդմ, տեղեկատվական պատերազմի դեպքում թիրախ կարող են լինել ոչ միայն պետության անվտանգային հատվածն ու բնակչությունը, այլև միջազգային ու համաշխարհային հանրությունն ընդհանրապես։

Այս համատեքստում շատ կարևոր է, թե ինչպես են ընկալվում ներկայացվող «պատումները»։ Օրինակ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր շատ ուժեղ քարոզչական պայքար է ընթանում մի կողմից՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի, իսկ մյուս կողմից էլ՝ հավաքական Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Արևմուտքի քարոզչության շրջանակներում փորձ է կատարվում ներկայացնել Ռուսաստանը որպես կայսերական ամբիցիաներ ունեցող պետություն, որը հարձակվում և հողեր է գրավում իր հարևան պետություններից։ Ու արևմտյան «պատումներն» ուռճացվում են մինչև ծայրահեղություն, թե Ռուսաստանն, օրինակ՝ պատրաստվում է նաև Եվրոպայի վրա հարձակվել, ու այդպիսով եվրոպական երկրների հանրությունների շրջանում խորացնում են հակառուսական, ավելին՝ թշնամական տրամադրվածությունը։

Ռուսական տեղեկատվական քարոզչությունն էլ ներկայացնում է, որ Ուկրաինան արհեստականորեն բոլ շևիկների կողմից ստեղծված պետություն է, իսկ ռազմական գործողություններն արդարացված են, քանի որ ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանության խնդիր կա, որոնք ճնշումների են ենթարկվում ուկրաինական իշխանությունների կողմից։ Մյուս կողմից էլ՝ առաջ է մղվում այն գաղափարը, թե Արևմուտքն իր աշխարհաքաղաքական ծրագրերի իրականացման համար Ուկրաինային որպես գործիք է օգտագործում ընդդեմ Ռուսաստանի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարելի է ասել, որ մեր պետությունն անկախությունից ի վեր տեղեկատվական հարձակումների է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Իսկ վերջին տարիներին այդ գրոհներն ավելի են սաստկացել, քանի որ ադրբեջանական կողմը մեծ ռեսուրսներ է ներդնում այս ուղղությամբ։ Ցավոք, պետք է ընդունել, որ Ադրբեջանը որոշակի հաջողություններ ունի այս ուղղությամբ, քանի որ կարողանում է հորինված, իրականության հետ որևէ աղերս չունեցող ու կեղծ պատմությունները շրջանառության մեջ դնել ու հրամցնել որոշակի շրջանակների։ Ու ամենացավալին այն է, որ Հայաստանում ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև տեղեկատվական դաշտի հետ կապ ունեցող անձինք ևս շատ դեպքերում կուլ են տալիս թշնամական երկրի տեղեկատվական խայծերը։ Դա մի կողմից գալիս է նրանից, որ, նախ՝ Հայաստանում մեդիագրագիտության պակաս կա, իսկ մյուս կողմից էլ՝ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ որոշակի անվստահություն կա։

Բազմիցս ենք ականատես եղել, որ որևէ տեղեկություն իշխանությունները հերքել են, բայց հետո դրանք իրականություն են դարձել։ Բայց ամենավատն այն է, որ ՀՀ իշխանությունները մեր ներքին դաշտ են բերում ադրբեջանական կեղծ նարատիվները, որոնք Բաքուն տարիներ շարունակ փորձել է տեղ հասցնել, բայց այդպես էլ չի կարողացել։ Օրինակ՝ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» հորինված գաղափարի մասին, բայց վախենում է նշել արցախցիների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին։ Ու անընդհատ ինչ-որ անհասկանալի «խաղաղության օրակարգ» է զարգացվում այն պարագայում, երբ Ադրբեջանը նենգափոխված քարոզչությամբ անընդհատ գրոհում է Հայաստանի վրա։ Ու այս համատեքստում անգամ միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանն օգտվում է առանձին լոբբիստների ծառայություններից և կիրառում է տեխնոլոգիական վերջին նվաճումները, օրինակ՝ արհեստական բանականության գործիքները։

Այնինչ հայկական կողմն այնքան հիմքեր ու փաստեր ունի, որ կարող է միջազգային մամուլն ուղղակի հեղեղել, թե ինչ ոճրագործություններ է կատարել Ադրբեջանը։ Իսկ դրան կարող է նպաստել նաև Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի քննությունը։ Բայց Նիկոլ Փաշինյանը որոշեց հրաժարվել դատական հայցերից։

Իրականում Հայաստանն ունի ոչ միայն փաստական մեծ բազա և կարիք չունի Ադրբեջանի նման կեղծել պատմությունն ու փաստերը, այլև կատարման մեծ ներուժ, ինչպես նաև կարող ու հզոր Սփյուռք, որի հնարավորությունները, ցավոք, տեղեկատվական դաշտում գործի չեն դրվում։ Մի շարք երկրներում սփյուռքահայերն առանց մեր պետության աջակցության են իրենց գործն անում՝ նույնիսկ շատ դեպքերում դեմ գնալով քպական իշխանության կողմից վարվող ոչ հայամետ ու հայաստանամետ պետական քաղաքականությանը։ Հայաստանում էլ շատ միավորներ ու անհատներ ինքնուրույն ահռելի գործ են անում: Սակայն այդ ամենը քիչ է առանց պետական քաղաքականության: Այնինչ օրվա իշխանությունները ոչ միայն չեն աջակցում այդ ամենին, այլև նույնիսկ հակառակը՝ խանգարում և խոչընդոտում են...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում