Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակի եզրագծերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական իրադրությունը փոփոխական է ու անկայուն։ Կան գործոններ, որոնց հիման վրա կարելի է կանխատեսումներ անել առաջիկա զարգացումների մասով, բայց, միևնույն ժամանակ, առկա են հանգամանքներ, որոնց հետ կապված շատ դժվար է նույնիսկ որոշակի հաշվարկների վրա հենվել։

Վերցնենք, օրինակ՝ ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրադրությունը։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, թե 24 ժամվա ընթացքում ինքը կարող է կանգնեցնել ուկրաինական պատերազմը։ Հունվարի 20-ից Թրամփն իշխանության է, սակայն Ուկրաինայում ընթացող պատերազմը դեռևս շարունակվում է։ Ավելին, Թրամփի միջնորդությամբ մասնակի հրադադարը, ըստ որի, ուկրաինական համապատասխան հակամարտության երկու կողմերը պետք է զերծ մնային փոխադարձ էներգետիկ համակարգերին հարվածներ հասցնելուց, փաստացի չի գործում։

Այս պայմաններում բազմաթիվ փորձագետներ գտնում են, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է դեռ երկար շարունակվել։ Խնդիրն այն է, որ ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական կողմերը տրամադրված չեն զիջումներ կատարել մի շարք առանցքային հարցերում։ Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ կարող է հասնել հաղթանակի։ Ուկրաինական կողմը դեռևս չի կորցրել հույսը, որ Արևմուտքից շարունակվող օգնությունն իրենց հնարավորություն կտա որոշակի պահի բեկում մտցնել իրավիճակում՝ հատկապես այն պարագայում, երբ Եվրոպայում կոշտ դիրքորոշում ունեն Ուկրաինային աջակցելու հարցում և տրամադրված են շարունակել օգնության տրամադրումը Կիևին։ Միևնույն ժամանակ, ուկրաինական իշխանությունները փորձում են ամեն կերպ խուսափել Ռուսաստանի կողմից վերահսկողության տակ հայտնված տարածքները զիջելու հարցի բարձրացումից, որը սեփական հանրության կողմից կընկալվի որպես պարտություն։

Ռուսական կողմն էլ իր հերթին տրամադրված չէ հրադադարի շուրջ համաձայնության գալուն, քանի որ Մոսկվայում կարծիք կա, որ այդ ժամանակը կարող է օգտագործվել Կիևի կողմից Արևմուտքից նոր մատակարարումներ իրականացնելու, դիրքերն ամրացնելու և թարմ ուժեր ներգրավելու համար։ Դրա համար էլ ռուսական կողմը առաջ է քաշում խնդրի ամբողջական լուծման տարբերակը, որպեսզի հետագայում ևս Ուկրաինան հնարավորություն չստանա վերսկսել ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանում կարծում են, թե կարող են հասնել վերջնական հաղթանակի, եթե ինչոր պահի Ուկրաինան ի վիճակի չլինի դիմադրել։ Մյուս կողմից էլ՝ ռուսական կողմին ձեռնտու է, որ ձգձգվի հրադադարի հարցը, քանի որ ռազմաճակատում առկա իրավիճակն իր օգտին է, ռուսական զորքերն աստիճանաբար առաջ են շարժվում։

Թերևս միակ կարևոր գործոնը, որը բանակցությունների դաշտ է բերում Ռուսաստանին և Ուկրաինային, ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումն է միաժամանակ երկու կողմի վրա։ Այս ամենով հանդերձ, Վաշինգտոնում նկատվում է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկություն։ Պետք է նաև հաշվի առնել, որ ԱՄՆ-ում հույս ունեն թույլ չտալ Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանի ներուժը շարունակաբար ավելանում է, և Պեկինը ժամանակի ընթացքում կարող է մարտահրավեր նետել ԱՄՆ-ի՝ միջազգային հարաբերություններում գերակա դիրքին։

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում սառույցի կոտրման քայլերի ֆոնին Եվրոպայում արդեն իսկ սկսել են մտածել իրենց ռազմական ներուժն ավելացնելու մասին, մանավանդ որ ԱՄՆ-ը տրամադրված չէ եվրոպական երկրների անվտանգության բեռը վերցնել իր ուսերին։ Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ-ը փորձում է մաքսատուրքերի միջոցով իր խաղի կանոնները թելադրել ինչպես Եվրոպային ու Չինաստանին, այնպես էլ հարևան Մեքսիկային ու Կանադային։

Ըստ այդմ, եվրոպական համայնքում արդեն իսկ քայլեր են ձեռնարկում իրենց ինքնաբավության և արտաքին աշխարհի հետ հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, մանավանդ որ Եվրոպան անվտանգային առումով կախված է ԱՄՆ-ից, տնտեսական առումով՝ Չինաստանից կատարվող մատակարարումներից, իսկ էներգետիկ ռեսուրսների առումով՝ Ռուսաստանից, չնայած ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո դեպի Եվրոպա ռուսական էներգառեսուրսների մատակարարումն էականորեն նվազել է։

Իրավիճակն անկայուն ու բարդ է նաև Մերձավոր Արևելքում։ Նոր հարվածներ հասցնելով Եմենում հութիների դիրքերին՝ ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը դադարի իր պրոքսի ուժերին աջակցել։ Թրամփը նաև փորձում է իր կողմից ներկայացված պայմաններին համապատասխան նոր միջուկային գործարք կնքել Իրանի հետ՝ հակառակ դեպքում խոստանալով, որ «Իրանի համար վատ բաներ կարող են տեղի ունենալ»։ Իրանի շուրջ իրավիճակն այնքան լուրջ է, որ ԱՄՆ-ը սկսել է ռազմական տեխնիկա կուտակել տարածաշրջանում։ Անգամ չի բացառվում ռազմական բախման հնարավորությունը...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում