IDBank-ը՝ ՓՄՁ-ների կողքին
IDBank-ի ներկայացուցիչները ապրիլի 2-ին Voskevaz Winery-ում մասնակցում էին «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» խորագրով համաժողով-միջոցառմանը։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն ամփոփեց 2024թ․ տվյալները․ «Բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր գումարը 6,4 տրիլիոն է, որից 3,1 տրիլիոնը բիզնեսին տրված վարկերն են, իսկ դրա հենց ուղիղ կեսը՝ ՓՄՁ-ներին տրվածներն են։ Այս ցուցանիշը վատ չէ, սակայն որքան շատ լինի, այդքան ավելի ձեռնտու երկու կողմին»։
Հայաստանում տարեցտարի էլ ավելի վստահելի և ամուր են դառնում ՓՄՁ-բանկեր փոխհարաբերությունները, առանց որոնց անհնար է պատկերացնել նոր բիզնեսի ծնունդը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով էլ՝ բանկերի առաքելությունը ոչ միայն ֆինանսական միջոցներ տալու մեջ է, այլև բիզնեսների հետ համագործակցության ու նրանց առավել մրցակցային մակարդակի բերելու․ «Միմյանց հետ համագործակցելով հարստանում են և՛ բանկերը՝ հասկանալով բիզնեսի էությունը, և՛ բիզնեսները, որովհետև բանկերի կարողություններն անհամեմատ մեծ են», - ասաց Մարտին Գալստյանը։
Արագ, ճկուն, հուսալի․ փոքր և միջին բիզնեսի աջակցությունը IDBank-ի ֆինանսական քաղաքականության առանցքային կետերից է, բանկն ամեն անգամ նորարարություններով է հանդես գալիս, որպեսզի գաղափարը բիզնեսի վերածելը էլ ավելի հնարավոր դառնա:
IDBank-ի ՓՄՁ մանրածախ ցանցի զարգացման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը նշեց, որ IDBank-ում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար նախատեսված մի շարք ֆինանսական լուծումներ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ապահովել բիզնեսի զարգացումն ու հաճախորդների ավելացումը՝ միաժամանակ պարզեցնելով բիզնեսի կյանքն ու նվազագույնի հասցնելով թղթաբանությունն ու սպասման ժամկետները։
«Մասնավորապես՝ փոքր ու միջին բիզնեսների համար լավագույն գործիքներ են QR-վճարումների ապահովումը, Rocket Line թվային ապառիկը՝ Rocket Line 0%-ի հնարավորությամբ, IDBank-ի բիզնես քարտերն ու աշխատավարձային նախագծերը՝ ընկերությունների համար ընդլայնված արտոնություններով, հաստատման ու տրամադրման պարզեցված գործընթացով բիզնես-վարկեր», - ասաց Աղվան Աբրահամյանը։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին