Կա վրաց-ամերիկյան հարաբերությունների 2 սցենար, 2-ին էլ պատրաստ ենք. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նշել է վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացման երկու սցենար, գրում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
Առաջինի սցենարի դեպքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհաղթի «խորքային պետությանը», ինչը կօգնի ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև։
Երկրորդ սցենարի դեպքում, ըստ Վրաստանի վարչապետի, Թրամփին չի հաջողվի հաղթել «խորքային պետությանը», և այդ պարագայում վտանգ կա, որ վրաց-ամերիկյան հարաբերություններում իրադարձությունները կզարգանան նույն ոգով, ինչ վերջին չորս տարիներին։
«Մենք պատրաստ ենք երկու սցենարներին, բայց ոչ մի դեպքում ոչ ոք չի կարողանա խարխլել վրացական պետության ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է Իրակլի Կոբախիձեն։
Հիշեցնենք, որ Ջո Բարդենի նախագահության վերջին տարում վրաց-ամերիկյան հարաբերությունները հետընթաց են գրանցել: Պետքարտուղարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կատարվող «հակաժողովրդավարական գործողությունների» պատճառով: Միացյալ Նահանգները հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման մասին՝ երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» ընդունված օրենքի պատճառով: Ի պատասխան Վրաստանի իշխանությունների քաղաքականության՝ հունիսի սկզբին Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է մտցրել մի քանի տասնյակ անձանց և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ Վրաստանում «ժողովրդավարությունը խաթարելու» համար, անժամկետ հետաձգվել են «Արժանի գործընկեր 2024» (Noble Partner) վրաց-ամերիկյան զորավարժությունները։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից