Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը
Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։ Նախ՝ պետք է ունենալ պաշտպանված ու ապահով գաղտնաբառ, ինչը չի նշանակում, որ այն անպայման պետք է լինի երկար ու բավականին խառը։ Դա նույնպես ապահով տարբերակ է, բայց եթե Դուք այն կրկնում եք Ձեր մի քանի հաշիվների համար, գաղտնաբառը կորցնում է իր ապահովությունը։ Այսինքն, գաղտնաբառը յուրաքանչյուր հարթակի համար պետք է լինի միակը և չկրկնվի ոչ մի այլ տեղ․ էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը չպետք է կրկնվող լինի։
Սա վերաբերում է նաև այն էլեկտրոնային հասցեի գաղտնաբառին, որը կցված է Ձեր դրամապանակին։
Երկրորդ կարևոր պայմանը մեկանգամյա գաղտնաբառը (OTP – One Time Password) ոչ ոքի չտրամադրելն է։ Օրինակ՝ երբ առցանց գնումներ եք կատարում, լրացնում եք բոլոր տվյալները, այդ թվում՝ Ձեր քարտային տվյալները, Ձեր հեռախոսահամարին ուղարկվում է հենց այդ մեկանգամյա գաղտնաբառը։ Դա հենց երկրորդ փուլով Ձեր տվյալները պաշտպանելու համար է արված, որ եթե պատահաբար Ձեր հիմնական գաղտնաբառը կորցնեք կամ տրամադրեք այլ անձի, և նա փորձի մուտք գործել Ձեր հաշիվ, չկարողանա առանց այդ գաղտնաբառի։
Եվ, առհասարակ, ոչ մի գաղտնաբառ ոչ ոքի երբեք չի կարելի տրամադրել, անգամ՝ Ձեր ամենամտերիմ մարդկանց, առավել ևս՝ համացանցում ինչ-որ անհայտ հղումներով մուտք գործելիս։ Եթե անգամ Ձեզ զանգահարել են և ներկայացել Բանկից ու խնդրում են տրամադրել որևէ գաղտնաբառ, Դուք միանգամից պետք է հրաժարվեք և անջատեք զանգը․ Բանկի ոչ մի աշխատակից երբեք նման տվյալ չի հարցնի Ձեզնից։
IDBANK-Ը ԵՎ ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի