Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

Չինաստանն ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%

Չինաստանն ապրիլի 10-ից լրացուցիչ՝ մինչև 84% մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան բոլոր ապրանքների ներկրման համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական ​​խորհրդի սակագնային հանձնաժողովը։ Այս միջոցը ձեռնարկվել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացման, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, Չինաստանը դեմ է Սպիտակ տան ահաբեկման քաղաքականությանը և չի սկսի առևտրային խորհրդակցություններ Վաշինգտոնի հետ, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել երկխոսության համար անհրաժեշտ պայմանները։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել է 185 երկրի և տարածաշրջանի ապրանքների ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու մասին՝ նվազագույն դրույքաչափը սահմանելով 10%։ Առանձին պետությունների համար նա հաստատել է անհատական ​​արգելքներ: Այդ երկրների թվում է Չինաստանը, որի նկատմամբ սահմանվել է 34% մաքսատուրքեր։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ չինական ապրանքների համար մաքսատուրքեր կսահմանի 104%-ի չափով, քանի դեռ չինական իշխանությունները համաձայնություն չեն տվել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքին։

Ապրիլի 4-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Պեկինը «խուճապի է մատնվել» Վաշինգտոնի գործողությունների պատճառով։ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերի տեսքով առևտրային խոչընդոտները բարեկամ և հակառակորդ պետություններին կստիպեն գնալ զիջումների՝ թե գումարային, թե՛ տարածքային։

Տնտեսագետները զգուշացնում են, որ այժմ կյանքն ավելի դժվար է լինելու բոլորի, այդ թվում՝ ամերիկացիների համար, որոնք վճարելու են Թրամփի կողմից սահմանված ներմուծման հարկը։ ԱՄՆ-ն աշխարհի ամենամեծ տնտեսությունն է, և բոլորը ցանկանում են առևտուր անել նրա հետ: Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում ԱՄՆ-ից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում ԱՄՆ-ին, քան գնում են նրանից: Բացի այդ, նրանց մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՄՆ-ինը։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները, ասել է Թրամփը: