Երևանում վարորդը BMW–ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել ծառին. Shamshyan.com
Հուլիսի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Մարուսյա Ա.-ն իր վարած BMW մակնիշի 49 VV 009 համարանիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Նազելի Ս.-ին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Մարուսյա Ա.-ն այնուհետև BMW–ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վարորդ Մարուսյա Ա.ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի տնօրեն, և նա դեպքի վայրում հայտնել է, որ ինքը նկատել է փողոցն անցնող քաղաքացուն, ով եղել է, ըստ տեղեկությունների, մանկասայլակով, որտեղ երեխա է եղել, ով, բարեբախտաբար, չի տուժել, ինքը խառնվել է իրար և արգելակի փոխարեն գազի սեղմակն է սեղմել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ