«Գիշեր կրակոցների ձայները պարզ լսել ենք, բայց դրանք նշանառու չեն». Ադրբեջանն այս անգամ փորձում է սադրել Տավուշում
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում սկսել է անկանոն կրակ արձակել նաև Տավուշի մարզի ուղղությամբ։ Չնայած կրակոցները հատուկ թիրախ չունեն, բայց դրանք լսում են սահմանամերձ գյուղերում, կրակոցները հիմնականում հնչում են գիշերները։
Վերջին 2-3 օրերի ընթացքում գիշերները սահմանամերձ Մովսես գյուղում կրակոցների ձայները պարզ լսվում են։
Մովսես գյուղի ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց, որ ադրբեջանական կողմից վերջին անգամ այդ ուղղությամբ կրակոցներ եղել էին նախորդ տարի։

«Այս գիշեր ձայները պարզ լսել ենք, բայց կրակոցները նշանառու չեն, որևէ վնաս չենք կրել, կրակոցների ուղղությունը մեզ հայտնի չէ։
Կարծում եմ՝ եթե այդ կրակոցները նշանառու չեն, թիրախ չունեն՝ թշնամու նպատակը երևի սադրելն է, որպեսզի հայկական կողմը տրվի սադրանքների, ու իրենք հայտարարեն, թե հայկական կողմն է կրակել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Փոլադյանը։
Նրա խոսքով՝ բնակչության շրջանում խուճապ չկա, քանի որ առաջին անգամ չէ, որ այդ կրակոցների ձայները լսվում են։
«Մեր բնակիչների համար այդ կրակոցները նորություն չեն, խուճապի չեն մատնվում, գյուղատնտեսական իրենց աշխատանքներն են կատարում»,- շեշտեց Մովսեսի գյուղապետը։
Տավուշի մարզի Նավուր գյուղը, չնայած սահմանից հեռու է 10 կմ, բայց երբ ադրբեջանական կողմը կրակում է, կրակոցների ձայները գյուղում լսվում են։
«Նավուրում իրավիճակը սովորական է, կրակոցները քիչ են լսվում։ Հետո էլ կրակոցները սովորական բան են դարձել, բնակիչների մոտ խուճապ չկա, մարդիկ հանգիստ իրենց առօրյայով են զբաղվում։
Ժողովուրդը դաշտային աշխատանքներ է անում, չնայած եղանակը խանգարում է, կրակոցները նրանց չեն խանգարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նավուրի ղեկավար Մհեր Նիգոյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Սա արդեն հերքվել է ՀՀ ՊՆ-ի կողմից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի