Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա. Զելենսկի

Ռուսաստանի դեմ պատերազմում ուկրաինացի ժողովուրդը շարունակում է թանկ գին վճարել սեփական գոյատևման համար. Ուկրաինան տալիս է իր ունեցած ամենաթանկը՝ սեփական ժողովրդի կյանքը. այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը: Չկա ավելի բարձր գին: Մենք տվել ենք մեր ամբողջ գումարը, այն ամենը, ինչ ունենք ֆինանսական առումով: Բայց ամենակարևորը, մենք տվել ենք  մեր ժողովրդի կյանքը: ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվորական, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա: Ռուս զավթիչները նաև 780 հարձակում են իրականացրել բժշկական հաստատությունների և 1700-ը՝ դպրոցների վրա», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է լինի Ուկրաինայի կողմից։

Հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ում գերակշռում են ռուսական նարատիվները, որոնք Վաշինգտոնի նկատմամբ Մոսկվայի տեղեկատվական քաղաքականության արդյունքն են։

Նա սխալ է համարում ռուս-ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի չեզոք դիրքը:

«Նախագահ Թրամփը, որպես ուժեղ երկրի ուժեղ նախագահ, պետք է լինի Ուկրաինայի կողմից... Ես սխալ եմ համարում, որ Ամերիկան ​​ցանկանում է չեզոք լինել»,- ամփոփել է Ուկրաինայի ղեկավարը։