Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր

Ֆասթ Բանկը ս․թ․ ապրիլի 3-ին մասնակցել է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital Forum 2025-ին որպես ֆինանսական գործընկեր։ Ֆորումին ներկա էին ՏՏ ոլորտի փորձագետներ, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչներ, որոնց մեկ հարկի տակ էր հավաքել «Ապագայի փողը. տնտեսական ազդեցությունը» խորագրով քննարկումը։ 

SPRING PR ընկերության կողմից կազմակերպված ֆորումի շրջանակներում Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը վարել է պանելային քննարկումներից մեկը՝ «Թվային փողի ազդեցությունը տնտեսական աճի վրա» թեմայով։ Մասնակիցները խոսել են ամպային հարթակների, թվային ակտիվների, տվյալների բազաների, արհեստական բանականության և ոլորտի միտումների մասին։ 

Քննարկման մասնակիցներից ArenaVS-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, DeGameFi-ի հիմնադիր Միխեիլ Դիդեբուլիձեն կարծիք է հայտնել, որ առաջիկայում  մարդիկ ֆիատ արժույթից ամբողջությամբ անցում կկատարեն կայուն թվային արժույթների․ «Կարծում եմ՝ իսկապես կապիտալի մեծ հոսք կա։ Նույնիսկ շատ ընկերություններ կան, որոնք փորձում են  թոքենիզացնել իրենց ակտիվները, ֆինանսական հաստատություններ գնալու փոխարեն նրանք կարող են նաև քրաուդ ֆոնդերի միջոցով  ավելի ցածր տոկոսադրույքներով  գումարներ ներգրավել», - ասել է Միխեիլ Դիդեբուլիձեն։

Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը կանխատեսել է, որ արհեստական բանականությունը, բլոկչեյն ու թվային ակտիվների համադրությունը մեծ ազդեցություն են թողնելու ֆինանսական ոլորտի վրա։ Խոսվել է նաև այդ տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների գաղտնիության և ապահովության մասին։ Amazon Web Services-ի Կենտրոնական Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Իննա Օժոգինան հավաստիացրել է, որ ամպային հարթակներն այդ առումով ապահով են, և նրանք նույնիսկ արդեն համագործակցություն ունեն  բանկերի հետ։

Նորագույն տեխնոլոգիաները մուտք են գործել նաև մարդասիրական ոլորտ․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Նաննա Սկաուն պատմել է, որ Հայաստանի կառավարությունը տարիներ առաջ խնդրել է իրենց օգտագործել էլեկտրոնային դրամապանակ․ «Մենք սկսեցինք կարիքավորներին փոխանցել գումար միայն սննդի համար, նրանք չեն կարող գնալ և այդ գումարը կանխիկացնել։ Հիմա նախագծում ենք բոլոր սոցիալական նպաստները, դեղամիջոցների գումարը, առողջապահության ծախսերի համար նախատեսված գումարը փոխանցել հենց այդ միջոցով։ Ամեն ինչ շատ արագ է  զարգանում, մենք դեռևս բլոկչեյն չենք հասկանում, բայց վստահ եմ, որ ժամանակին դա էլ կներգրավենք», - ասել է Նաննա Սկաուն։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկի տաղավարում ֆորումի մասնակիցները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Ֆասթ Բանկի Visa Gold ԱկնՔարտը՝ անվճար և առանց տարեկան սպասարկման միջնորդավճարի, ինչպես նաև 50% զեղչի պրոմոկոդ տարածաշրջանում եզակի ավտոմատացված պահատուփերի համար։

 Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։  Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։ 

 Ֆասթ Բանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։