Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը
Տնտեսություն

Հայաստանը կարող է նորովի դիրքավորվել պղնձի համաշխարհային շուկայում․ փորձագետ

Գլոբալ առումով պղնձի վերամշակման արդյունաբերությունը, հատկապես Չինաստանում հումքի`  պղնձի  խտանյութի սղության  պատճառով կանգնած է մեծ ճգնաժամի առաջ։ Այս խնդիրը սկսվել էր 2024 թվականի կեսերին և շարունակվում է սրվել:  Ներկայում  հանքարդյունաբերությունը չի կարողանում  ապահովել  բավարար քանակությամբ պղնձի կոնցենտրատ՝ մշակող գործարանների պահանջարկը բավարարելու համար։ Այս միտումը, կարծես, շարունակվելու է նաև հաջորդ տարիների ընթացքում, քանի որ առկա նախագծերը չեն կարող ավելացնել պղնձի կոնցենտրատի արդյունահանման ծավալները։

Ըստ Հայ-կանադական հանքարդյունաբերական միության ներկայացուցիչ, ներդրող Սրաբ Օրթլանդի՝ հումքի պակասի պատճառով  աշխարհում մետաղամշակման և ձուլման  մի շարք ձեռնարկություններ  ուղղակի կփակվեն։ Սրա հետևանքով կսրվի պղնձի մատակարարման ճգնաժամը և կհանգեցնի պղնձի գների հետագա աճին։

Անդրադառնալով համաշխարհային այս միտումներին՝ Օրթլանդը կարծում է, որ Քաջարանն ունենալով պղնձի նշանակալի  հանքային պաշարներ՝ կարող է կտրուկ ավելացնել իր ազդեցությունը  պղնձի համաշխարհային շուկայում․

Դրա համար արդյունահանումը պետք է ընդլայնվի  և արդիականացվի։ Ըստ նրա՝ «անհրաժեշտ կլինի ԶՊՄԿ-ին  մոտ 2 միլիարդ դոլարի ներդրում  կատարել  հանքի, գործարանի և այլ ենթակառուցվածքների աստիճանական ընդլայնման և արդիականացման համար։ Բացի դրանից, պետք է լուծվեն բնապահպանական հարցերը՝ բոլոր շահագրգիռ կողմերի պահանջներին համապատասխան»։

Փորձագետի  համոզմամբ՝ նման նախագծի ֆինանսական վերադարձը կարելի  է ակնկալել  4 տարուց պակաս ժամանակահատվածում` հաշվի առնելով պղնձի ներկայիս գները։

Պղնձի արդյունահանման ծավալների ընդլայնումը կապահովի ընկերության համաշխարհային համբավը՝ որպես կարևոր դերակատար այս շուկայում։ Իսկ պղնձաձուլարանի  կառուցումը, որը տարիներ շարունակ կյանքի չի կոչվում, ըստ Օրթլանդի՝ ապագա «կարողության» ավարտից հետո,  տնտեսական տեսանկյունից, երկրի համար ավելի շահավետ կլինի։