Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Աշխարհ

Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարել

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկար ժամանակ Ուկրաինային հեռահար ATACMS հրթիռներ չի մատակարարել ոչ թե համաշխարհային պատերազմի սկսման վախի, այլ դրանց պակասի պատճառով։ Այս մասին Հարվարդում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է Բայդենի՝ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նա նշել է, որ երբեք Ուկրաինա համապատասխան հրթիռների փոխանցումը կապ չի ունեցել երրորդ համաշխարհային պատերազմի սկսման վախի հետ։

«Մենք ի սկզբանե դրանք չտրամադրեցինք, քանի որ պաշտպանության նախարարը և ԱՄՆ զինվորականները նախագահին խորհուրդ տվեցին, որ Միացյալ Նահանգների զինանոցը բավարար քանակությամբ հրթիռներ չունի՝ բավարարելու զսպման մեր հիմնական կարիքները: Նրանք հիմնականում ասում էին. «Մենք խորհուրդ չենք տալիս դրանք հանձնել այլ երկրի», - նշել է Սալիվանը:

Մատակարարումները սկսվել են միայն այն բանից հետո, երբ ԱՄՆ արդյունաբերությունը բավական քանակությամբ հրթիռներ է արտադրել Ուկրաինայի զինված ուժերին առաքելու համար, պարզաբանել է քաղաքական գործիչը։

Ավելի վաղ Associated Press-ը գրել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այլևս չունեն ամերիկյան ATACMS հեռահար մարտավարական հրթիռներ։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայում այլևս չկա ոչ մի ATACMS հրթիռ։ Վաշինգտոնը 40-ից պակաս քանակությամբ այդ հրթիռներից մատակարարել է Կիևին, և դրանց պաշարները վերջացել են հունվարի վերջին: