5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
«Մի դրամի ուժի» մարտ և ապրիլ ամիսները նվիրված են մեր հերոսներին՝ հայրենիքի պաշտպանության համար կյանք ու առողջություն չխնայած տղաներին ու նրանց ընտանիքներին։
Նախորդ ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» հավաքագրած 5․237․825 ՀՀ դրամն ուղղվեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին, որի նպատակն է ապահովել պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։
Իսկ ահա ապրիլ ամսվա շահառուն կրկին «4090» բարեգործական հիմնադրամն է, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած մեր տղաների սոցիալ-կրթական հարցերով։
«4090» բարեգործական հիմնադրամի հետ մեր համագործակցությունն արդեն տարիների ճանապարհ ունի և պիտի նշեմ, որ հիմնադրամը մշտապես ներկայացնում է այնպիսի ծրագրեր, որոնց ուղիղ ազդեցությունը տղաների կյանքի որակի բարելավման վրա միանգամից է նկատվում։ Հիմնադրամի հետ համատեղ արդեն իրականացրել ենք սոցիալական ու կրթական ուղղվածության մի քանի ծրագիր, և այս համագործակցությունն այդ շարքում հերթականն է, ինչը նաև մեր նախաձեռնությունների շարունակականության մասին է խոսում», - նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է արդեն երրորդ անգամ լինել «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառու։ Սա պարզապես դրամական աջակցություն չէ, սա վստահություն է մեր աշխատանքի, մեր նպատակների և այն երիտասարդների նկատմամբ, ովքեր կրթության միջոցով փորձում են հաղթահարել պատերազմի թողած վերքերը և փոխել իրենց կյանքի որակը: Իդրամի և IDBank-ի նման գործընկերների շնորհիվ մենք կարողանում ենք իրական ազդեցություն ունենալ՝ փոխելով պատերազմի մասնակից ուսանողների կյանքեր, ովքեր ուսում ստանալու ճանապարհին վստահ քայլերով առաջ են շարժվում՝ թիկունքում ունենալով հազարավոր մարդկանց մասնակցությունն ու աջակցությունը»,- Նշեց «4090» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին