Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պատգամավորի 6 թեկնածու է ձերբակալվել Իրանը կոչ է անում «զրոյական հանդուրժողականություն» միջուկային օբյեկտների վրա հարձակումների նկատմամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայ նարդիստները Թբիլիսիում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» «Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատ
Աշխարհ

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել

Չելյաբինսկի մարզում սեփական տանը բռնկված հրդեհի հետևանքով չորս երեխա է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդումը։

«Գիշերը հրշեջներն աշխատել են Յուրյուզան քաղաքի Վասիլովկա ավանում։ Ստորաբաժանումների ժամանման պահին այրվում էր սեփական տունը, կրակը տարածվել էր նաև բակի կառույցների և հարևան տան տանիքի վրա։ Միջադեպի հետևանքով զոհվել է չորս երեխա՝ 12–ամյա աղջիկը և երեք տղաները՝ 7 և 5 տարեկան երկվորյակները։ Երեխաները տանն են եղել առանց ծնողների, հայտնել է գերատեսչության Telegram ալիքը։

Ինչպես նշել են մամուլի ծառայությունից, դեպքի վայրում աշխատել է 23 մարդ և 6 միավոր տեխնիկա։ Հրդեհը մարվել է 160 քմ մակերեսի վրա։ Հրդեհի պատճառները պարզելու համար տեղում աշխատում են փորձաքննական հրշեջ լաբորատորիայի աշխատակիցները, քննիչներն ու ՌԴ Քննչական կոմիտեի դատաբժշկական քննիչները։

Զոհված երեխաների հարազատների համար  հոգեբանի օգնություն կկազմակերպվի, հավելել են գերատեսչությունից։

ՌԴ մարզային քննչական կոմիտեն հաղորդում է տվել քրեական գործի հարուցման մասին՝ ՌԴ ՔՕ 109-րդ հոդվածի 3-րդ մասով (անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահ պատճառելը):