Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

Ղեկավարները թող մի գիշեր մեզ հետ լուսացնեն, կրակոցների ձայներից մկան ծակը թումանով են առնելու․ խնածախցի

Սյունիքի մարզի Խնածախը տագնապի մեջ է։ Հանգստյան օրերին ևս գյուղը հանգիստ չի քնել։ Ադրբեջանական դիրքերից ուղիղ մեկ ամիս առաջ սկսված կրակոցները սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ չեն դադարում, հակառակը՝ գնալով դրանք ավելի ինտենսիվ են դառնում։ 

«Անցած գիշեր ժամը 10:20-ի սահմաններում երբ սկսել են կրակել, հաշվել եմ։ Եթե նախկինում 10-15 կրակոց է եղել, ապա այս անգամ հասել է 40-ի։ Կրակոցներն այնուհետև շարունակվել են 12:30-ին և լուսադեմին՝ 4:30-ին։ Ընդ որում, ես նկատել եմ, որ դրանք ինքնաձիգի ձայներ չեն։ Առավոտյան երբ դուրս  եկա գյուղամեջ, մարդիկ ասացին՝ ПК-ով են կրակել»,- MediaHub-ին ասաց խնածախցի տղամարդը։ 

Խոսելով գյուղի առօրյայի, ադրբեջանական ամենօրյա դարձած կրակոցների մասին, մեր զրուցակիցն ասաց, որ մեծից՝ փոքր բոլորի մոտ վախ ու մտահոգություն կա, քանի որ չգիտեն, թե ի՞նչ է ադրբեջանցիների ուզածը։

«Մերոնց վրա վաղուց հույս չենք դնում։ Մի երկիր, որի ղեկավար կազմը նույնիսկ ոչինչ չի ասում իրադրության հետ կապված, ինչպե՞ս վստահենք։ Ասում են՝ թիրախային չի, խաղաղ բնակիչների վրա չեն կրակում։ Մեր տունը Ադրբեջանի դիրքից ուղիղ գծով 120 մետր հեռավորության վրա է, ղեկավարները թող գան մի գիշեր մեզ հետ լուսացնեն, տեսնենք՝ կրակոցների ձայներից ո՞նց են մկան ծակը թումանով առնելու»,- ասաց նա։

Ադրբեջանական դիրքերից Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները սկսվել են մարտի 20-ից։ Տեղացի մարդիկ սկզբից մտածել են, որ այդ երկրում նշում են «Նովրուզ բայրամի» տոնը, որն, ըստ մեր զրուցակցի, պետք է տևեր առնվազն մեկ շաբաթ։

Բայց արդեն մեկ ամիս Խնածախում, Խոզնավարում, Արավուս և Տեղ բնակավայրերում հանգիստ չեն քնում։ Ինտենսիվ կրակոցները շարունակվել են նաև ապրիլի 19-ից 20-ը, երբ հավատավոր հայ ժողովուրդը նշում էր Սուրբ Հարության տոնը։

«Մենք կանանց ու երեխաներին հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ ա լինելու, բան չկա՝ չվախենաք, խուճապի չմատնվեք, բայց ինքներս էլ հասկանում ենք, որ ամեն ինչ օրեցօր դեպի վատն է գնում։ Անտեր ու անորոշ վիճակ է»,- հավելեց մեր զրուցակիցը։