Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր

ԱրարատԲանկը դարձել է STEM Expo 2025 գիտական միջոցառման գլխավոր հովանավորը: Միջոցառումը, որը միավորում է գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան (ԳՏՃՄ), ներկայացնում է երիտասարդ սերնդի զարգացման առանցքային հենասյուները: 

Էքսպոն իրականացվել է «ԱՐՓԱ» գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։ ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությունը վկայում է սոցիալապես պատասխանատու և գիտակենտրոն բիզնեսի կարևոր ներդրման մասին Հայաստանի կրթական ու նորարարական ապագայի կառուցման գործում։

 «ԱրարատԲանկը, STEM Expo-ի գլխավոր հովանավոր լինելուց զատ, այս տարի համագործակցություն է մեկնարկել «ԱՐՓԱ» ինստիտուտի հետ և Լոռու մարզի 5 հանրակրթական դպրոցների համար ֆինանսավորել կրթական փաթեթների պատրաստումն ու ներդրումը։ Այս ծրագրի իրագործումը հատկապես կարևորում ենք մարզերում կրթության որակի շարունակական զարգացման համատեքստում»,- նշել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը՝ հավելելով, որ նախագծերը տարբեր են՝ ավտոմատացված էկոհամակարգի ստեղծումից մինչև մոդելավորման և տարածաչափական հմտությունների զարգացում։  

STEM Expo 2025-ը միավորել է երկու խոշոր նախաձեռնություն՝ Stemar կրթական ծրագիրը, որը խթանում է նախագծահեն ուսուցումը Հայաստանի դպրոցներում՝ տրամադրելով ուսուցիչների վերապատրաստում, գիտական սարքավորումներ և շարունակական աջակցություն, և Ադրին Ղարախանու անվան հայտնագործությունների մրցույթը, որն ընդգծում է երիտասարդ գիտնականների ներուժը և խրախուսում նորարար գաղափարների իրագործումը։ «Այս միջոցառումը կազմում է «ԱՐՓԱ» ինստիտուտի մշակույթի ու ժառանգության մասը՝ նպաստելով տարբեր օղակների համագործակցության հարթակի ստեղծմանը», - նշում է «ԱՐՓԱ» ինստիտուտի փոխնախագահ Ռուբեն Լուսինյանցը։

Այս տարվա էքսպոյին մասնակցել են ավելի քան 200 աշակերտներ և ավելի քան 80 STEM ուսուցիչներ, որոնք ներկայացրել են իրենց նախագծերը ինտերակտիվ ձևաչափով։ «STEM Expo-ն այն միջավայրն է, որը ոգեշնչում է միջդպրոցական փոխկապվածությունը՝ կայուն հիմք ստեղծելով ծրագրի արդյունավետ իրականացման համար», - նշել է «ԱՐՓԱ» ինստիտուտի Stemar կրթական ծրագրի առաջնորդ Ելենա Ղուկասյանը։ Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել հայտնագործությունների մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը, որտեղ երկու լավագույն թիմերից յուրաքանչյուրը պարգևատրվել են 5,000 ԱՄՆ դոլարի չափով։ 

«ԱՐՓԱ» ինստիտուտը վերջին երեք տասնամյակում եղել է Հայաստանում գիտության, կրթության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում մի շարք առաջատար նախաձեռնությունների շարժիչ ուժը՝ նպաստելով երիտասարդների գիտական կրթությանը, նորարարությանը և մասնագիտական աճին։ 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից