Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 30 մլն ՀՀ դրամի չափով  վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի տներ, բնակարաններ կամ առևտրային նշանակության անշարժ գույք: Վարկի առավելագույն գումարը կազմում է գրավադրված գույքի գնահատված արժեքի 60%-ը:

Վարկային պրոդուկտն առաջարկում է ճկուն պայմաններ՝ տարեկան անվանական տոկոսադրույքը տատանվում է 17,5%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,9%- 23,8%), մարման ժամկետը՝ 3-7 տարի: Առաջարկի առանձնահատկությունն է՝ առանց տույժերի վաղաժամկետ մարման հնարավորությունը, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարի և հայտի դիտարկման միջնորդավճարի բացակայությունը:

«Անշարժ գույքի գրավադրմամբ վարկը թույլ է տալիս հաճախորդներին ստանալ ավելի մեծ գումար՝ ավելի երկար ժամկետով, քան սովորական սպառողական վարկի դեպքում։ Սա ընդլայնում է մեր հաճախորդների ֆինանսական հնարավորությունները և օգնում նրանց իրականացնել իրենց ծրագրերը։ Ակնկալում ենք, որ մինչև 2025թ․-ի վերջ այս պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալը կգերազանցի 2 մլրդ ՀՀ դրամը», - նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։​

Վարկը կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել վարկառուի, համավարկառուի, գրավատուի սոցիալական քարտ, անձնագիր կամ ID քարտ, ինչպես նաև գրավի առարկայի սեփականության վկայական:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: