Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Հայաստանյան 10 բանկերի, որոնց թվում իր խոշոր ներդրումով նաև Ֆասթ Բանկն է, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի 3 օպերատորների գործուն աջակցությամբ ստեղծվել է imID ընկերությունը, որը տրամադրում է էլեկտրոնային ինքնության լուծումներ անհատների, բիզնեսների և պետական մարմինների համար։ Ֆասթ Բանկը հանդիսանում է imID թվային ինքնության մատակարար ընկերության հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր, ընկերությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև դրա սահմաններից դուրս էլեկտրոնային ինքնության, անհատին տրվող բոլոր տեսակի փաստաթղթերի, օրինակ՝ տարատեսակ իրավահարաբերություններում կիրառվող պայմանագրերի, ստորագրության անվտանգ թվային այլընտրանք ստեղծելուն։

«Ֆասթ Բանկը կարևորում է գործընթացների և առաջարկվող ծառայությունների թվայնացման զարգացումը, մասնավորապես բանկային ոլորտում։ Այդ իսկ պատճառով Բանկը որոշում է կայացրել, որպես բաժնետեր,  մասնակցել imID ընկերության  նախաձեռնությունների իրականացման գործընթացում։ Ներկա դրությամբ imID-ն արդեն գործածել է ինքնության նույնականացման ավտոմատ կիրառումը, հաջորդ քայլով նախատեսում է գործածել ստորագրության նույնականացումը և տվյալների փոխանակումն ավելի անվտանգ միջավայրում։ Կարծում եմ՝ սա դրականորեն կանդրադառնա վերջնական օգտատերերի համար, կատարել գործարքներ ավելի արագ, հարմար և ապահով միջավայրում», - ասել է Ֆասթ Բանկի Հատուկ սերվիսների կառավարման ծառայության ղեկավար Զելիմ Սիմոնյանը։

Քանի որ հայաստանյան imID-ն նպատակ ունի ստանալ Եվրամիության eIDAS կարգավորման համապատասխանության հավաստագիր և դառնալ որակավորված վստահության ծառայություններ մատուցող (QTSP) ընկերություն, օգտատերերն առաջիկայում ապահովված կլինեն թվային ինքնությունների և գործարքների փոխճանաչելիության հնարավորությամբ Եվրոպական Միության բոլոր երկրներում։ Պարզ ասած՝ Ֆասթ Բանկը որպես imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր նպաստում է, որ ծառայության օգտատերերն առանց ֆիզիկական ներկայության անհրաժեշտության իրականացնեն էլեկտրոնային գրանցում, մուտք գործեն imID-ով, հաստատեն գործարքներ, ստորագրեն ցանկացած թվային փաստաթուղթ առցանց՝ խնայելով ժամանակը։

Հարկ է ընդգծել, որ թե՛ փաստաթղթերի ստորագրման, և թե՛ ինքնությունը հաստատող յուրաքանչյուր  գործարք ապահովված է հզոր գաղտնագրման և գործառնական պաշտպանական մեխանիզմներով։

«Մեր այս նախաձեռնության նպատակն է ստեղծել թվային ինքնության այնպիսի էկոհամակարգ, որն ամբողջովին նոր ընթացք կտա  երկրի թվային ապագայի զարգացմանը, կլինի թվային վստահության հիմքը Հայաստանում։ Այսօր հպարտությամբ կարող եմ ասել, որ imID-ն արդեն գործում է՝ հիմնված ամբողջությամբ նոր, ժամանակակից ենթակառուցվածքի վրա, որը նախագծվել է ապահովելու ԵՄ eIDAS կարգավորման լիարժեք համապատասխանություն։ Սա նշանակում է, որ մենք այս ամենն ստեղծում ենք ոչ միայն այսօրվա համար, այլև ապահով ապագայի համար, որտեղ Հայաստանի քաղաքացիներն ու կազմակերպությունները կկարողանան լիարժեք ինտեգրվել միջազգային թվային համակարգերին», - ասել է imID-ի գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանը։

Նշենք, որ այս պահի դրությամբ ծառայությունից օգտվում է 125 000 անձ։