Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին»
Հասարակություն

«Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար»

«1915 թ Հայոց ցեղասպանությունը մեր ողջ պատմության ամենաահավոր, սահմռկեցուցիչ, իր նախադեպն ու հավասարը չունեցող ողբերգությունն է: Դա միշտ մնալու է որպես մեր պատմական ողբերգություն մեր հիշողության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բանաստեղծ Հուսիկ Արան: Նշում է՝ չի ուզում հիմա վերապատմել, թե ինչպես են մեզ 110 տարի առաջ մորթել ու ցեղասպանել: «Չի կարելի երբեք խաղալ մի ամբողջ ազգի այդպիսի ողբերգության հետ։ Նիկոլի գլխավորությամբ մի խումբ մարդիկ եկան իշխանության և սկսեցին հերթով պղծել, ոչնչացնել և՛ մեր արժեքները, և՛ մեր սրբությունները, Արցախը հայաթափել: Ի վերջո, սրանց իշխանության օրոք է Արցախը հայաթափվել պատմության մեջ առաջին անգամ: 3500 տարի այնտեղ հայություն է եղել: Հետո սկսեցին Ցեղասպանությունը կասկածի ենթարկել, ուրանալ և այլն: Գուցե ինչ-որ տեղ Արցախի հայաթափումը, Արցախի այս վիճակը, որն, իհարկե, այսպես չի մնալու, իշխանությունը փոխվելուց անմիջապես հետո Արցախի ինքնորոշման և մյուս հարցերն են դրվելու, այնտեղ ցեղասպանություն և էթնիկ զտում է կատարվել, Նիկոլը մի քիչ մարսում է, Հայոց ցեղասպանության ուրացումը չի մարսելու: Ահավոր ու ահասարսուռ կերպով է լինելու իր պատասխանը: Նիկոլը դրեց իր վերջակետը: Նա չի կարող իշխանության մնալ, և ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին այդ աղբակույտը մնում է իշխանության, սարսափելի է, որ ապրիլի 24-ին Նիկոլը վարչապետ է մնալու: Վիրուս են դրանք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ ինքն անձամբ Ցեղասպանությունից մազապուրծի ժառանգ է: «Ինձ համար ցեղասպանության ուրացումը ծանր վիրավորանք է: Մի քանի տասնյակ երկիր ընդունել, դատապարտել է Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքիան, չընդունելով և չդատապարտելով դա, Արցախում շարունակեց ցեղասպանությունը: Հայաստանի իշխանությո՛ւն և աշխա՛րհ, ուրանալով, կասկածի ենթարկելով այդ փաստն ու իրողությունը, Հայաստանի վերջնական ցեղասպանության հնարավորությունն եք ստեղծում: Եթե այսօր ուրանում եք, վաղն այստեղ է ցեղասպանություն անելու թուրքը: Թուրքին զսպաշապիկ կարելի է հագցնել՝ Ցեղասպանությունը ճանաչել տալով: Իսկ ցեղասպանություն եղել է, դա  կասկածի ենթակա հարց չէ, ամբողջ աշխարհը, գիտական աշխարհը, բոլորը գիտեն դա: Ամոթ է մեզ, որ Լեմկինի ինստիտուտը մի քանի անգամ ամոթանք տվեց Հայաստանի իշխանությանը»,-հավելում է բանաստեղծը:

Նույնիսկ Խորհրդային Միության տարիներին իշխանությունն ազգային էր, ազգապահպան, չէ՞ որ այդ ժամանակ կառուցվեց Հայոց եղեռնի զոհերի հուշահամալիրը: Հիմա Հայաստանի անկախ Հանրապետությունում ներկայիս իշխանության ներկայացուցիչն ասում է՝ պետք է հաշվենք և անուն առ անուն գրի առնենք զոհերին, մյուսն էլ, թե՝ մեր արտաքին քաղաքականության համար առաջնային չէ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը, կամ էլ չկենտրոնանք, թե որ կողմից որքան մարդ է մահացել: Արդյոք որևէ մեկիս մտքով կանցնե՞ր, որ երբևէ հայ պաշտոնյաների շուրթերից նման հայտարարություններ կլսենք: «Ոչ միայն իմ, անգամ սատանայի մտքով չէր անցնի նման բան, անգամ սատանան իրեն թույլ չէր տա նման բան ասել: Զոհերի թիվը հաշվելու մասին հայտարարությունն անողն ո՞վ է: Փնթի, կաշառակեր քաղաքական դիակ: Մյուսի դեպքում կենտրոնանում եմ իր ծածկանվան՝ «օմեգայի» վրա: Ուրիշ ի՞նչ պետք է ասեր թուրքական կրկնակի լրտեսը: Պատկերացրեք, թե ովքեր են մեզ այսօր ղեկավարում: Պետք է լինի ազատագրական պայքար, պետք է ներսում ազատագրվենք թուրքական լծից: Այո՛, լինելու է ազատագրական պայքար Հայաստանում, ազատվելու ենք թուրքական լծից, որը բերել, դրել են մեր վզին: Նիկոլն իր խմբակով ո՛չ Աստծո առաջ է ներում գտնելու, ո՛չ սատանայի՝ ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, ուրանալու համար: Սա աստվածանարգ բան է: Սրբադասված են մեր զոհերը: Միայն վերջացած մարդը կարող էր սյսպիսի բաներ ասել: Կրկնում եմ՝ սատանայի առաջ էլ ներում չեն գտնելու նման պահվածքի համար: Խաղաս մի ամբողջ ժողովրդի աննախադեպ ողբերգության հե՞տ, ասես՝ եկեք սրբադասված նահատակներին հաշվենք, մեկով ավել են, թե պակա՞ս, ինչպես 44-օրյա պատերազմի զոհերին էր հաշվում՝ պլյուս-մինուս 50: Ու սրանք իշխանության են: Ամոթ մեզ, որ ապրիլի 24-ին Նիկոլը պետք է նստած լինի վարչապետի աթոռին»,-եզրափակում է Հուսիկ Արան:

Լուսինե Առաքելյան