Ներքին Խոտանան գյուղը եւս ունեցավ իր նոր վարչական շենքը
Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի որդեգրած քաղաքականության և գյուղերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքում համայնքի կարևոր հիմնախնդիրներից ևս մեկը լուծում ստացավ։ Այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի ունեցավ Ներքին Խոտանանի նոր վարչական շենքի բացման պաշտոնական արարողությունը, որը, գյուղացիների խոսքով, երկար սպասված և անհրաժեշտ նվեր էր։
Նորակառույց շենքի բացումն ազդարարել են Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը և Ներքին Խոտանան գյուղի վարչական ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։
Գյուղացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման տեսանկյունից շենքի կառուցումը առաջնային նշանակություն ուներ, քանի որ նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և արդեն չէր ծառայում իր նպատակին։ Այդուհանդերձ, գյուղն այսօր ունի ամբողջովին նոր կառուցված ու վերանորգված շենք, որտեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները թե՛ աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու, թե՛ ակումբ-գրադարան՝ երիտասարդների ու մեծահասակների առօրյան հետաքրքիր և հագեցած դարձնելու համար։
Տոնական օրը իրենց անկեղծ ու ջերմ կատարումներով՝ հայրենասիրական երգերով, պարով ու բանաստեղծություններով հիշարժան են դարձրել գյուղի պատանիները։
Շենքի կառուցումն ու տարածքի բարեկարգումը իրականացվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 43 մլն 153 հազար դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 17 մլն 261 հազար դրամ։ Իսկ գույքի ձեռքբերման հարցում համայնքին աջակցել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին