Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

Այսօր էլ «Նեմեuիuը» շարունակվում է. Չալաբյան

«ՀայաՔվե» միավորումը «Նեմեսիսի» հուշարձանի մոտ կազմակերպել է մեր ազգային վրիժառուների հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն:

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց, որ մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ են եղել, նաև հայ ժողովորդի պատմության ընթացքում, սակայն Հայոց ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած չէր։

«Այն անկման եզրին գտնվող Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված, հսկայական մասշտաբներով, հրեշավոր դաժանությամբ իրականացված զանգվածային ոճրագորոություն էր՝ բնաջնջելու հայ ժողովրդին պատմական հայրենքից, «տեղ ազատելու», նրա տեղում ազգայնամոլական թուրքական պետության առաջացման համար»,- նշեց նա։

Չալաբյանն ընդգծեց, որ ոճրագործությունը մտահղացողները, կազմակերպիչներն ու իրականացնողները իրական անձինք էին, որոնք արժանի էին խստագույն պատժի, և նույնիսկ Օսմանյան կայսրության ռազմական դատարանը 1918-19 թթ. նրանցից 19-ի վերաբերյալ մահապատժի դատավճիռ է կայացրել, սակայն ոճրագործների մեծ մասը արդարադատությունից խույս են տվել, հեռացել այլ երկրներ։

«Այս պայմաններում է  հղել «Նեմեսիս» գործողությունը, մարդկության պատմության մեծ մեծագույն ոճիրներից մեկի մեղավորների նկատաժմամբ սպասված արդարադաության իրականացումը։ Երիտթուրքական կառավարության եռապետները՝ Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը, նրանց հանցակիցները իրականում արդեն դատապարված հանցագործներ էին, որոնց նկատմամբ հայ մարտիկներն ի կատար ածեցին մարդկային ու երկնային պատիժը։ Իրենց այս սխրանքով նրանք վերականգնեցին մեր բոլորիս արժանապատվությունը, հավատը արդարադատության նկատմամբ, մեր իրավունքների համար պայքարելու կամքն ու վճռականությունը։

Այսօր էլ՝ «Նեմեսիսի» գործողությունից  ավելի քան 100 տարի անց, նրա խորհուրդն ավելի քան արդիական է, քանի որ մեր ժողովուրդը կարիք ունի արդարության, մեր իրավունքներ, արժանապատվության վերականգնման։

Այսօր, երբ մեր ազգի դեմ նույն ցեղասպան հրեշների ժառանգները արյունալի արշավ են սկսել Արցախում, արդեն Հայաստանում, «Նեմեսիսի» հերոսների վառ հիշատակը մեզ պետք է տա ուժ, կորով, վճռականություն, համախմբվել ու շարունակել պայքարը մեր հիմնարար իրավունքների իրացման համար։

Այսօր էլ «Նեմեսիսը» շարունակվում է, սակայն այսօր մենք ոչ միայն պետք է պատժենք նորօրյա հանցագործներին, այլ հետևողական պայքարենք ողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար, երաշխավորելու նրա ազատ, արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենքում, նրա զարգացումը, հերոսացումը  բարգավաճումը»,- ասաց Ա. Չալաբյանը։