Շվեյցարիայում գործարկվել է արևային երկաթուղին
Շվեյցարական Sun-Ways ստարտափը գործարկել է փորձնական արևային էլեկտրակայան՝ արևային վահանակներ տեղադրելով գործող երկաթուղու ռելսերի միջև։ Երկաթուղիներ կան գրեթե յուրաքանչյուր երկրում, և դրանք հսկայական, չօգտագործված տարածքներ են։ Վահանակների տեղադրումը ռելսերի միջև զգալիորեն կմեծացնի էներգիայի արտադրությունը՝ առանց առանձին էլեկտրակայանների համար հողեր հատկացնելու անհրաժեշտության։
Արևային վահանակները ռելսերի միջև տեղադրելու գաղափարը նոր չէ։ Սակայն շվեյցարացիներն առաջինն են այն կատարելագործել՝ ապահովելով վահանակների արագ տեղադրում և նույնքան արագ ապամոնտաժում։
Ապամոնտաժումն անհրաժեշտ է ռելսերի ստուգման և վերանորոգման համար, որոնք խստորեն կարգավորվում են համապատասխան գերատեսչությունների կողմից։ Երկաթուղային ենթակառուցվածքը ռազմավարական կարևոր ոլորտ է, և դրա շահագործումն ուղեկցվում է անվտանգության բարձր պահանջներով։
Շվեյցարիայի իշխանությունները թույլ են տվել Sun-Ways-ին 100 մետրանոց հատվածը յուրահատուկ վահանակներով հագեցնել Նևշատել կանտոնի Բուտ գյուղի մոտ գտնվող գործող երկաթուղու վրա։ Այս հատվածում գնացքները շարժվում են ցածր արագությամբ՝ մինչև 70 կմ/ժ։ Քանի որ արագ ապամոնտաժվող վահանակների տեղադրումը նորույթ է, իշխանությունները նախընտրել են զգուշանալ և պահանջել երեք տարվա փորձարկում՝ ընկերության կողմից նախատեսված վեց ամսվա փոխարեն՝ արգելելով նաև փորձարկումներն ավելի բանուկ երթուղիներում։
Վահանակների տեղադրման և ապամոնտաժման համար Scheuchzer շվեյցարական ընկերությունը մշակել է հատուկ մեքենա, որն արագացնում է գործընթացը։ Դրա օգնությամբ 1000 քմ վահանակները տեղադրվում են ընդամենը մի քանի ժամում։ Եթե Շվեյցարիայի ողջ երկաթուղային ցանցը (մոտ 5320 կմ, բացառությամբ թունելների և վատ լուսավորված հատվածների) հագեցվի նման վահանակներով, տարեկան էներգիայի արտադրությունը կարող է կազմել 1000 ԳՎտ/ժ՝ երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 2 %-ը։
Փորձնական նախագծի համար իշխանությունները հատկացրել են մի փոքր ավելի քան 700 հազար դոլար։ Այն տարեկան 16 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիա կմատակարարի տեղական ցանցին։ Նախագծով արդեն հետաքրքրվել են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները։ Ավելին, Հարավային Կորեան հաջորդ տարի նախատեսում է գործարկել նմանատիպ արագ ապամոնտաժվող վահանակներով փորձնական նախագիծ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից