Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը

Հաշվի առնելով առաջին փուլի ակնհայտ հաջողությունը՝ Impact Hub Yerevan-ը և Ucom-ը հպարտությամբ հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այս նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի հաջորդ սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար:

Ծրագիրը հիմնվում է անցյալ տարվա ձեռքբերումների վրա, երբ չորս նորարար թիմեր՝ Flowtric-ը, Lamboo-ն, SmartPot-ը և Solatube Armenia-ն, հաջողությամբ մշակեցին և ներկայացրին նորարարական կանաչ լուծումներ՝ 8-ամսյա ինտենսիվ ուսուցումից հետո, որն ընդգրկում էր բիզնես մոդելավորում, արհեստական բանականություն, ֆինանսավորման ձեռքբերում և այլն: Flowtric-ը, որը 2024 թվականի հաղթողն էր, ստացավ 500,000 ՀՀ դրամ՝ իր նորարարական հիդրոէներգետիկ տեխնոլոգիան ընդլայնելու համար:

«Մենք շատ ուրախ ենք շարունակել այս համագործակցությունը, քանի որ արդյունքներն իսկապես տպավորիչ էին: Կանաչ տեխնոլոգիաները վերջին շրջանում աշխարհում բոլորի ուշադրության կենտրոնում են, և մենք էլ ամեն ինչ կանենք՝ շարունակաբար նպաստելու այդ ուղղության զարգացմանը: Ես լիահույս եմ, որ մասնակիցները կրկին կառաջարկեն հիանալի գաղափարներ և այս փուլի վերջում կհասնեն լավագույն արդյունքների», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Անցյալ տարվա ծրագիրը մեծ անակնկալ էր մեզ համար այն բացահայտեց նորարարության բացառիկ մակարդակ և խորապես արմատավորված կանաչ մտածելակերպ, որը գերազանցեց մեր սպասելիքները: Այն ապացուցեց, որ Հայաստանն ունի իրական ներուժ՝ առաջատար դառնալու կանաչ նորարարությունների ոլորտում: Այժմ մենք ուրախ ենք աջակցել նորարարների նոր խմբի՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գործիքները՝ իրենց համարձակ գաղափարները իրականություն դարձնելու համար», - նշել է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Մեկամյա ինկուբացիոն ծրագրի նոր փուլն առաջարկում է գործնական սեմինարներ, փորձագիտական մենթորություն ոլորտի առաջատարների կողմից, մուտք դեպի Impact Hub-ի համաշխարհային ցանց, որն ընդգրկում է ավելի քան 100 վայր ամբողջ աշխարհում, ֆինանսավորման հնարավորություններ՝ լավագույն թիմերից յուրաքանչյուրին տրամադրելով 400 000 ՀՀ դրամ:

Ծրագիրը փնտրում է նոր տեսլական ունեցող անհատների և թիմերի, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ կայունության առանցքային ոլորտներում, ներառյալ կանաչ էներգիան, ագրոտեխը, էկոտուրիզմը և շրջանաձև տնտեսությունը: Անկախ նրանից՝ դուք սկսնակ ստարտափ եք, հետազոտական թիմ, թե անհատ ձեռնարկատեր՝ պատրաստի նախատիպով և ընդլայնման նպատակով, այս ծրագիրը կատարյալ միջավայր է զարգանալու և աճելու համար: Բոլոր հետաքրքրված թիմերն ու անձինք կարող են ներկայացնել իրենց հայտը մինչև 2025 թվականի մայիսի 11-ը՝ ընտրությանը մասնակցելու համար: