Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

Հանդիպում Silicon Mountains-ի տեսլականը կերտողների հետ

Մայիսի 5-ին Silicon Mountains-ի տեսլականը կերտողները ոչ ֆորմալ մթնոլորտում՝ նախաճաշի ընթացքում մեդիա ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրին Silicon Mountains-ի պատմությունը, գրանցած հաջողությունները և արդյունքները։

Նախաճաշը կազմակերպվել է Ucom-ի աջակցությամբ մայիսի 15-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում կայանալիք Silicon Mountains 2025 Լոռի ֆորումին և էքսպոյին ընդառաջ։

Այս ոչ ավանդական ձևաչափն ընտրվել է, քանի որ ֆորումն ինքնին դուրս է ավանդական մոտեցումներից։ Նպատակ ունենալով ադապտացնել թվային ենթակառուցվածքները, կիբեռանվտանգությունը և արհեստական բանականությունն մեր ապագային, ֆորումի կազմակերպիչները փորձում են հնարավորինս լայն լսարանին ծանոթացնել այս անհրաժեշտ միտումների և տեխնոլոգիաների հետ։

Նախաճաշի ընթացքում մամուլի ներկայացուցիչներին ներկայացվեց Silicon Mountains-ի պատմությունը, փորձն ու ձեռքբերումները 2019-ից ի վեր, քննարկվեցին Լոռիում ներկայացվելիք թեմաները, առաջարկվեցին գործիքներ ու կոնտեքստ՝ տեխնոլոգիական բովանդակությունը հանրամատչելի դարձնելու համար։ 

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի կազմակերպիչների, խոսնակների ու լրագրողների քննարկումը համակարգում էր «Կիբեռանվտանգություն և տվյալների պաշտպանություն» պանելի մոդերատոր, «Ազգային ցանց» հիմնադրամի համահիմնադիր Գայանե Մանուկյանը։ 

Նախաճաշի մասնակիցների թվում էին ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ակբա բանկ» ԲԲԸ Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «Յանդեքս» Հայաստան և Վրաստանի ղեկավար Արամ Մխիթարյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Կոմիտաս Ստեփանյանը։

«Silicon Mountains-ը տեխնոլոգիական ֆորում է, սակայն այն միայն տեխնոլոգիական համայնքի համար չէ։ Այն նախատեսված է և՛ գործարարների, և՛ դպրոցականների, ինչպես նաև ցանկացած քաղաքացու համար։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ՏՀՏ-ն ոչ միայն ոլորտ է, այլ նաև երկրի զարգացման գլխավոր լոկոմոտիվը և գործիքը։ Շատ կարևոր է նման ֆորում անցկացնել մարզում, որովհետև այնտեղ առկա է ավելի մեծ զարգացման պոտենցիալ, քան Երևանում», - ասել է ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը։

«Նման միջոցառումների անցկացմանն աջակցելու մեր հիմնական նպատակն է տեխնոլոգիաների մասին քննարկումներն ավելի արդյունավետ ու օգտակար դարձնել մեր երկրի համար։ Ucom-ում մենք կիսում ենք այս մտածելակերպը, որ բոլորիս ապագան տեխնոլոգիաների հետ է կապված։ Վստահ եմ, որ զանգվածային լրատվամիջոցների դերն այս հարցում կարող է շատ մեծ լինել, եթե տեխնոլոգիական ու լրագրողական համայնքների միջև լինի փոխըմբռնում ու ընդհանուր նպատակի շուրջ համաձայնություն», - նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

«Այս միջոցառումը միայն տեխնոլոգիաների մասին չէ. այն ծանրության կենտրոնը տարածաշրջան տեղափոխելու, գիտելիքների բացերը լրացնելու և Հայաստանի թվային ապագան միասնականորեն կառուցելու մասին է։ 2019 թվականից ի վեր Silicon Mountains-ը դարձել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիական և նորարարական ֆորումներից մեկը։ Այս տարի մեր հիմնական ուղերձը հստակ է. նորարարությունը պետք է լինի ներառական, և թվային փոխակերպումը պետք է հասնի Հայաստանի յուրաքանչյուր անկյուն։ Ահա այս պատճառով Silicon Mountains-ը գնում է Լոռի», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելանը։ 

Silicon Mountains 2025 Լոռի ֆորումի շրջանակում  տեղական և միջազգային փորձագետները կկիսվեն իրենց տեսլականներով՝ թվայնացման վերաբերյալ տարբեր տնտեսական ոլորտներում և կիբեռանվտանգության աճող նշանակության մասին արհեստական բանականության դարաշրջանում: