Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու

Մի դրամի ուժն ամփոփեց ապրիլ ամսվա արդյունքները, և, ինչպես հայտարարվել էր նախապես, հավաքագրված ողջ գումարը՝ 4919726 դրամն ուղղվեց պատերազմներին մասնակցած տղաների սոցիալ-կրթական հարցերով զբաղվող «4090» բարեգործական հիմնադրամին։

Իսկ մայիսի շահառուն «Հայորդի» ամենամյա ճամբարն է, որը ստեղծվել է 2020 թվականից հետո՝ միավորելու և աջակցելու պատերազմում զոհված հերոսների ընտանիքների երեխաներին: Նշենք, որ «Հայորդի» ճամբարը համանուն հիմնադրամի ամենախոշոր ծրագիրն է, որն ամեն ամառ անցկացվում է Հանքավանում և իր հարկի տակ հյուրընկալում է Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններից 6-13 տարեկան 300-ից ավելի երեխաների։ 

Իդրամ և IDBank ընկերությունների հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, - «Մեծ անհամբերությամբ ենք սպասում «Հայորդի» ճամբարին, քանի որ այն հրաշալի առիթ է նորից հանդիպելու, շփվելու մեզ արդեն հարազատ դարձած երեխաների հետ, որոնք կյանքի բարդագույն փորձություններ հաղթահարելուց հետո, կարծես թե վերադառնում են բնականոն մանկություն։ Նշեմ, որ բացի ֆինանսական բաղադրիչից,  ճամբարին միանալու ենք նաև կրթական ծրագրով ու երեխաների հետ անցկացնելու ենք ֆինանսական գրագիտության հետաքրքիր ու կարևոր դասընթաց։ Ի դեպ, «Մի դրամի ուժն» ու «Հայորդին» տարեկիցներ են և այս տարի նշում ենք մեր 5-ամյակները։ Շնորհավորում եմ և ուրախ եմ, որ այս ամբողջ ժամանակահատվածը երկուստեք լի է եղել բազմաթիվ կարևոր համագործակցություններով»։

«Հայորդի» հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» առաջիններից է եղել, որ կանգնել է հիմնադրամի կողքին«IDBank-ը և Իդրամը 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի միջոցով ապացուցել են, որ ամենակարևոր արժեքը մարդն է՝ լինելով Հայրենիքի համար իրենց կյանքը զոհված հայորդիների ընտանիքների կողքին։ Անչափ ուրախ եմ, որ հենց նրանք են մեր գործընկերները և մշտապես մեր երեխաների կողքին են։ Շնորհակալ ենք «Մի դրամի ուժին»՝ տարիներ շարունակ բարին գործելու և մեր հերոսների ընտանիքների կողքին լինելու համար»,-նշեց Վաչե Վարդանյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ