Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

Հայաստանում անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ընտանեկան արխիվներում պահպանված աշխատանքների մրցույթ

Հայաստանում անցկացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների ընտանեկան արխիվներում պահպանված աշխատանքների մրցույթ: «Հաղթանակն իմ արխիվում» մրցույթին մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների ժառանգները՝ 35 տարեկանից փոքր երիտասարդներ, ովքեր պահպանել են գրական ստեղծագործություններ և նացիստների դեմ կռված հարազատների փաստաթղթեր։ Ինչպես rt.com-ին ասել է միջոցառման կազմակերպիչ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, տարբեր երկրներից ավելի քան 600 մասնակից է հայտեր ներկայացրել։ «Մրցույթին մասնակցել են 11-ից 35 տարեկան երիտասարդներ։ Նրանք ներկայացրել են իրենց պապիկների, տատիկների և Հայրենական մեծ պատերազմին մասնակցած այլ հարազատների նյութեր և տարբեր աշխատանքներ։ Դրանք արձակ են, պոեզիա, լուսանկարներ, նամակներ, օրագրեր, տեսանյութեր», -  հարցազրույցում բացատրել է Իվետա Տոնոյանը։

Մրցույթն անցկացվել է երկու ձևաչափով։ Աշխատանքներն ընդունվել են ինչպես ֆիզիկական կրիչներով, այնպես էլ թվային տարբերակով՝ ինտերնետի միջոցով։ Մի քանի անվանակարգերում հաղթողներին շնորհվել են արժեքավոր մրցանակներ և հուշանվերներ։

Միջոցառումը համընկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ և նվիրված է եղել սերունդների շարունակականության ամրապնդմանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ մարտիկների սխրանքների հիշատակի պահպանմանը։ Մրցույթի կազմակերպման գործում աջակցություն է ցուցաբերել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am