Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Հասարակություն

«Անմահ գունդ»-ը երթով հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմի հերոսներին

«Անմահ գունդ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վետերանների մասնակցությամբ բազմամարդ երթ անցկացվեց դեպի Հաղթանակի զբոսայգու անմար կրակը: Ամենամյա երթի նպատակն է  վերհիշել, վերարժևորել Հայրենական մեծ պատերազմի հերոսների, վետերանների սխրանքները, և ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցել:

Երթը մեկնարկեց Երևանի Արաբկիր համայնքի Սուրբ խաչ եկեղեցուց:

«Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը,  շնորհավորելով տոնի կապակցությամբ, նշեց՝ այս միջոցառումների հիմնական նպատակը մեկն է՝ պահպանել այն արժեքները, այն մշակույթը և այն գաղափարախոսությունը, որոնք  մեր պապերը փոխանցել են մեզ: 

«Այսօր մենք քայլերթով կգնանք հաղթանակի զբոսայգի ևս մեկ անգամ  հարգանքի տուրք մատուցելու մեր պապերին և նշելու այս մեծ Հաղթանակի օրը: Ես կամենում եմ, որ հայ ազգը Հաղթանակի 80-ամյակի միջոցառումների շրջանակով և դրանից հետո սկսի ապրել հաղթողի հոգեբանությամբ՝ իր պապերի տված հաղթանակով»,-ասաց նա:

44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսանդր  Դումանյանը, ով իր ձեռքում էր պահում  Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապիկի լուսանկարը՝ նշեց, որ հպարտ  է տոնելու Հաղթանակի 80-ամյակը, որում ներդրում է ունեցել իր պապը: 

«Մշտապես պետք է հիշել և փոխանցել պատմությունը: Կարևոր է, որ այս և գալիք սերունդը իմանա Հայրենական մեծ պատերազմի և իրենց պապերի տարած հաղթանակի և պատմության մասին»,- նշեց Դումանյանը:

Միջոցառումների շրջանակում «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ կանցկացվի համերգային ծրագիր։ Իսկ  միջոցառմանը ներկա բոլոր երեխաները կստանան այգում գործող ատրակցիոնների բազմաթիվ անվճար տոմսեր՝ «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպության կողմից։

 Երթին մասնակցում էին վետերաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, երեխաներ, ուսանողներ և բազմաթիվ քաղաքացիներ: