Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները Ծաղիկները մնացին ջերմոցներում․ արտահանման փակ ճանապարհը գյուղատնտեսներին կանգնեցրել է ճգնաժամի առաջ Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համարՍԱՏՄ-ն դիմում է տնտեսվարողներին Այս տարի 18 տարին լրացած առաջին անգամ ընտրողների համար ԿԸՀ-ն նվերներ է պատրաստել ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. ՆԳՆ Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Գեղարքունիքի մարզում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխար ու գառ Լիբանանի բանակը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել ՀՀ ԱԱԾ–ն ձերբակալել է «գող Բջեին» և «Տեցիկին» Ամերիկյան ուժերը որսացել են Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են Տարադրամի փոխարժեքները հունիսի 6-ին
Հասարակություն

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը

Կոնվերս Բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Լոնդոնում ընթացող ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի ընթացքում ստորագրել են ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլարի երկու վարկային համաձայնագիր: 

Տրամադրվող միջոցներից 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ներդրումային նախագծերի ֆինանսավորմանը՝ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար–ՎԶԵԲ վարկային գծի շրջանակում՝ ՓՄՁ-ների մրցունակության և ներառականության ծրագրի (SMECI) ներքո։ Մնացած 3 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի «կանաչ» նախագծերի ֆինանսավորմանը՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում։

SMECI ծրագրի նպատակն է աջակցել հայաստանյան ՄՓՄՁ-ներին՝ իրենց գործունեությունը համապատասխանեցնելու արտադրանքի որակի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում լավագույն փորձին՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների կիրառումը։ Ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ստանալ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական խորհրդատվություն և խրախուսական դրամաշնորհներ՝ վարկի մայր գումարի մինչև 15%-ի չափով:  

Ծրագիրը ներառում է նաև հատուկ բաղադրիչ՝ ուղղված 2020–2023 թթ ընթացքում տեղահանված և Հայաստանում ապաստանած անձանց։ Բացի հիմնական խրախուսական դրամաշնորհներից, նախատեսվում են լրացուցիչ դրամաշնորհներ ինչպես տեղահանված անձանց կողմից ղեկավարվող բիզնեսների վերագործարկման, այնպես էլ այն կազմակերպությունների աջակցման համար, որոնք աշխատանքի հնարավորություն են ընձեռում տեղահանված անձանց։

GEFF ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսավորումն ուղղված է տեղական բիզնեսների աջակցությանը՝ նորարարական ու էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրմամբ բարձրացնելու արտադրողականությունը և խթանելու կայուն տնտեսական զարգացումը։ Վարկառուները կարող են օգտվել տեխնիկական աջակցությունից և հավելյալ խրախուսական դրամաշնորհներից իրենց նախագծերն իրականացնելու համար Կանաչ Կլիմայի Հիմնադրամի և Կլիմայի Ներդրումային Հիմնադրամների (CIF) աջակցությամբ: 

Համաձայնագրերը ստորագրել են Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը և Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Վերջինս նշել է «Մենք բարձր ենք գնահատում ՎԶԵԲ-ի հետ մեր երկարամյա արդյունավետ համագործակցությունը։ Այս նոր համաձայնագրերը հնարավորություն կտան Բանկին զգալիորեն ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերությունների համար՝ նպաստելով ինչպես առանձին բիզնեսների, այնպես էլ երկրի տնտեսության զարգացմանը»։

Անդրադառնալով ծրագրի սոցիալական բաղադրիչին՝ Անդրանիկ Գրիգորյանն ավելացրել է «Ուզում եմ հատուկ ընդգծել SMECI ծրագրի սոցիալական ազդեցությունը։ Մասնակից հաճախորդները կարող են օգտվել դրամաշնորհային աջակցությունից, իսկ տեղահանված անձանց ներգրավմամբ կազմակերպությունները՝ առավել բարձր չափով»։

Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ տնօրեն Ֆրանսիս Մալիժը բարձր է գնահատել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը՝ նշելով. «ՎԶԵԲ համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ նշանակալի քայլ է Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս նախաձեռնությունը, մեր հովանավորների աջակցությամբ,  նպատակ ունի խթանել ցածր ածխածնային պրակտիկան և կլիմայական դիմակայունությունը: Ֆինանսավորումը նախատեսված է նորարարական կանաչ տեխնոլոգիաների ներդրումներին աջակցելու և ԵՄ ստանդարտներին դրանք համապատասխանեցնելու համար: ՎԶԵԲ-ը նաև խրախուսական դրամաշնորհներ կտրամադրի տեղահանված անձանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներին: Այս համապարփակ մոտեցումը նպաստում է ոչ միայն տնտեսական ինտեգրմանը, այլև երկարաժամկետ օգուտներ ստեղծում համայնքի համար»:

Ակնկալվում է, որ ծրագրերը կունենան էական սոցիալական և բնապահպանական ազդեցություն՝ նպաստելով տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը և ածխածնային արտանետումների կրճատմանը՝ կանաչ ներդրումների խթանման շնորհիվ։

Նշենք, որ ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենը մասնակցել է նաև «Her capital, our future: transforming financial systems so women entrepreneurs can change the world» պանելային քննարկմանը:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: